Համակարգչային հակավիրուսային ծրագրեր առաջարկող McAfee ընկերությունը ներկայացրել է այն դոմենները, որոնք առավել մեծ վտանգ են ներկայացնում համակարգիչների համար: Այսինքն` այս տիրույթում գրանցված կայքերն ամենաշատն են վարակում համակարգիչները: Ըստ այդմ, պարզ է դառնում, որ առաջին հորիզոնականում .COM տիրույթում գտնվող կայքերն են, ուր 31.3% կայքերը վտանգ են ներկայացնում համակարգիչների համար: Սրան հետեւում է .INFO` 30.7%, .VN (Վիետնամ)` 29.4%, .CM (Կամերուն)` 22.2%, .AM (Հայաստան)` 12.1%: