Սիրիայի բանակի գեներալ Մանաֆ Տլասը, ով հուլիսի սկզբին փախչել էր երկրից, «Ալ-Արաբիա» հեռուստաալիքով հայտարարությամբ է հանդես եկել:
Իր ելույթում գեներալ Տլասը սիրիացի զինվորականներին կոչ է արել դատապարտել հանցագործությունները, որոնք իրականացրել է նախագահ Ասադը:
BBC-ի փոխանցմամբ` նա սիրիացիներին միավորման և երկիրը ազատ դարձնելու կոչ է արել:








































