Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը հայտարարել է, որ իր երկիրը հրաժարվում Մարդու իրավունքների միջամերիկյան դատարանից: Այս մասին հաղորդում է վենեսուելական AVN գործակալությունը:
«Այդ դատարանը վիրավորում է վենեսուելական ժողովրդի արժանապատվությունը: Աշխարհը պետք է իմանա այդ մասին, և մենք դուրս ենք գալիս այդ կազմակերպությունից` հանուն մեր արժանապատվության»,- ասել է Չավեսը:
Չավեսի նման քայլի պատճառը դատարանի վերջերս կայացրած որոշումն էր 2003թ.-ին Կարակասում Կոլումբիայի և Իսպանիայի դեսպանատների մոտ տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ: Դատարանը ընդունել էր, որ վենեսուելական իշխանությունները պատասխանատու են այդ ահաբեկչությունները իրականացնող Ռաուլ Դիաս Պենիի նկատմամբ անմարդկային վերաբերմունքի և անձնական անձեռնմխելիության իրավունքը խախտելու համար:
Ի պատասխան այս որոշման` Վենեսուելայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Միջամերիկյան դատարանը բացահայտ կերպով պաշտպանում է Վաշինգտոնի որդեգրած` Լատինական Ամերիկայում ահաբեկչությունների պաշտպանության քաղաքականությունը:








































