Friday, 17 05 2024
«Եթե ՌԴ-ն փաստ ունի, թող հրապարակայնացնի»․ Գրիգորյան
Սյունիքում կորած բնակիչը հայտնաբերվել է
«Հայաստանի տարածքից որևէ միլիմետր հող չի հանձնվել»․ Արմեն Գրիգորյան
Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Հայաստանին աջակցելու վերաբերյալ բանաձև է ընդունել
Լարին շարունակում է արժեզրկվել
Ֆինանսների նախկին փոխնախարարի կինը 4 մլն․ դոլարի գույք է իրացրել Դուբայում
Փաստաբանները պահանջում են Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկմանը մասնակից դարձնել իրենց
Զախարովայով ներշնչվածները կեղծիք են տարածում
Փաշինյանի՝ սահմանազատման սկզբունքը. մասնատվող կիրանց
23:45
Հետ կանչեք օրենքը, քանի դեռ Վրաստանի եվրոպական ապագան ավելի շատ չի վտանգվել. ԵԽ
Շաբաթը չբոլորած կունենանք առանցքային, շատ մեծ հանրահավաք. Գալստանյան
23:30
ՌԴ-ը և Չինաստանը ծրագրում են մոտ ապագայում Մոնղոլիայի տարածքով նոր գազատարի կառուցման պայմանագիր կնքել
Գալստանյանը գնում է «տրորված ճանապարհով»
Փաշինյանը, Ալիևը, Պուտինը պարտավոր են ապահովել արցախցիների վերադարձը. առաջիկայում պահանջելու ենք
Արցախի կորստի մեջ մեղքի բաժին ունեցող բոլոր պաշտոնյաները պատժվելու են, կարող է՝ նաև ես. Բալասանյան
Փաշինյանը գնում է ոչ պոպուլյար որոշումներ ընդունելու ճանապարհով
Կալանավորվել է ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը
ՀՀ ԱԳ փոխնախարարն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի՝ Արևելյան հարևանության և ինստիտուտների հզորացման հարցերով տնօրենին
22:45
Մոլդովայում նշանակվել է նախագահական ընտրությունների օրը
Ռուսաստանը «հանձնում է Աբխազիան, որ ամբողջական Վրաստան ստանա՞»
«Վրացական երազանքը» կորցրել է Թբիլիսին. չեմ բացառում, որ «ռուսական օրենքը» մնա օդից կախված
Մարիա բաջի, բա ՌԴ-ն ի՞նչ է անում. աշխատեցնում է իր գործակալական ցանցը թե՛ ՀՀ-ում, թե՛ Վրաստանում
Վրաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման մեկնարկը
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԽԽՎ նախագահի հետ
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնևում է
ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված լարված իրավիճակի առնչությամբ
21:20
ՆԱՏՕ-ում հաստատել են, որ Ուկրաինայի զինված ուժերը գտնվում են ծանր իրավիճակում
21:10
ՌԴ-ը Մեծ Բրիտանիայի դեսպանատան ռազմական կցորդին պերսոնա նոն գրատա է հայտարարել
Լուկաշենկոյի արյունոտ տորթը Բաքվում
Սյունիքի մարզի Տաշտուն գյուղի 67-ամյա կորած բնակիչը հայտնաբերվել է անվնաս

Հայաստանում հեղափոխությունն արդեն հաղթել է

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԵԼՔ նախաձեռնության հեղինակ, լրագրող, կինովավերագրող Վարդուհի Սիմոնյանը

Շուրջ երկու ամիս է` Վանո Սիրադեղյանի թեման չի իջնում հասարակական քննարկումների հարթակից ու մամուլի էջերից: ԵԼՔ շարժումը լրատվամիջոցներին կոչ էր արել պահանջել և ստանալ Վանո Սիրադեղյանի քրեական ամբողջ փաթեթը և սկսել հետաքննությունների շարք: Ի՞նչ է իրենից ներկայացնում այդ փաթեթը և արդյո՞ք հնարավոր է այն ստանալ

– Մեր օրենսդրությունը մարդու՝ տեղեկություն ստանալու իրավունքը հիմնարար է համարել՝ յուրաքանչյուրիս օժտելով խոսքի ազատության իրավունքով` ներառյալ տեղեկություններ և գաղափարներ փնտրելու, ստանալու և տարածելու ազատությամբ: Այնպես որ, թե’ գրավոր և թե’ բանավոր ընթացակարգերով յուրաքանչյուր անձ իրավունք ունի ծանոթանալու Վանո Սիրադեղյանի քրեական փաթեթին` հարցմամբ դիմելով տեղեկատվություն տնօրինողին:

Բայց արդյո՞ք տնօրինողը այդ տեղեկատվությունը կդարձնի հանրության սեփականությունը:

-Անձն ունի ոչ միայն տվյալ տեղեկությանը ծանոթանալու, այլև տվյալ փաստաթղթում առկա տեղեկությունը կամ փաստաթղթի պատճեն ստանալու իրավունք: Ես, իհարկե, իրավաբանական կրթություն չեմ ստացել, բայց կարծում եմ, որ դրա հարկը չկա օրենքը կարդալու և հատկապես դրանով առաջնորդվելու համար: Այնպես որ, ԵԼՔ նախաձեռնությունն ամենևին էլ հակաօրինական կոչով հանդես չի եկել` լրագրողներին խնդրելով հետաքննությունների շարք սկսել Վանո Սիրադեղյանին առաջադրված մեղադրանքների շուրջ: Մի կողմից էլ, որ ավելի անկեղծ լինեմ, պիտի ասեմ, որ հեղինակավոր փաստաբաններն ասում են, որ այնտեղ հետաքննելու նյութ էլ անգամ չկա, փուչիկ է տեղով մեկ: Բայց հենց այդ փուչիկն է, որ  պետք է լրագրողները հանեն և ցույց տան հասարակությանը:

Որքան շատ եմ խոսում Վանո Սիրադեղյանի քրեական փաթեթին ծանոթ մարդկանց հետ, այնքան համոզվում եմ, որ, իսկապես, ամեն դար ունի իր մռայլ միջնադարը: Մեկ էլ միջնադարյան Հայաստանում էին մասնավոր մեղադրանքների սկզբունքով դատ ու դատաստան անում, իսկ երբ մեղադրողը չկար, դա իրենց հո չէ՞ր կաշկանդում, իշխանության մարմիններն էին գործին լծվում: Գոշի դատաստանագիրքը վերցրեք, նայեք։ Անգամ թագավորը հատուկ վրեժխնդրության գծով օգնական էր պահում, որը պիտի վրեժխնդրության հողի վրա հետապնդումներ աներ և պատժեր պոտենցիալ մրցակցին: Իմիջիայլոց, Խորենացու մոտ էլ այդպիսի մի դրվագ կա` կապված Վաղարշակ թագավորի հետ. սրա վրեժխնդրության սպասավորն էլ հասել էր նրան, որ համարյա պետական մեղադրողի կամ գլխավոր դատախազի դիրքերից էր արքայի գանձն ու գահը պաշտպանում: Մի զարմանալի զուգադիպությամբ ավատատիրական-տերունական կարգերում չեն հետապնդել և հայտնաբերել, թե ուր կորավ մեղադրյալը. բավական էր նա անհետանար տեսադաշտից, և նրանք աչքից ու աչքացավից միաժամանակ ազատվեին: Հիմա խոսքը մեր երրորդ հանրապետության առանցքային հիմնադիրներից մեկի մասին է, և քրեականացնելով նրա կենսագրությունը` մենք խաղում ենք մեր պետության վարկի ու հեղինակության հետ: Ես երազում եմ, որ հանրապետության նախագահից մինչև մեր վերջին ընդդիմախոսը պատմական հայացքով նայի այս հարցին, ոչ թե այսօրվա կարճ տարածության մեջ: Եվ կլինի այն, ինչին վաղուց սպասում են այս երկրի մտավոր էլիտան, քաղաքական և հասարակական շրջանակները, մեր ժամանակի մեծատաղանդ գրողի բազմահազար ընթերցողները:

 Հայաստանի քաղաքական դաշտում աննախադեպ իրադարձություն կատարվեց. քաղաքական կուսակցություններից մեկը` «Ազատ դեմոկրատները», իր վարչության հատուկ որոշմամբ ընդառաջ գնաց քաղաքացիական նախաձեռնությանը: Հայաստանում, կարծես, իրադրություն է փոխվում: Ընդունենք, թե՞ չընդունենք, որ հայաստանյան քաղաքական համակարգը մեկ քայլ առաջ կատարեց: Կարելի՞ է ասել, որ քաղաքական կուսակցությունները, միանալով քաղաքացիական նախաձեռնություններին, արդեն ոչ թե ծանր ու մեծ հռչակագրային գաղափարների կրողներ են, այլ կոնկրետ հարցեր լուծող կառույցների են վերածվում:

– Այո՛, համաձայն եմ ձեր գնահատականի հետ: Ավելին ասեմ` հենց նախորդ դարի պատկերացումներով ստեղծված կուսակցությունները դատապարտված են ընդառաջ գնալու քաղաքացիական ակտիվ շարժումներին, թե’ վիրտուալ և թե’ իրական տարածքում փնտրել և գտնել հասարակական ձևակերպված պատվերներ և փորձել իրենց ռեսուրսների շրջանակում իրացնել դրանք՝օգտագործելով թե’ օրենսդիր և թե’ գործադիր հարթակները: Առանց քաղաքացիական կոնկրետ պատվերներ ներգրավելու, զուտ դեկլարատիվ մակարդակում այսօր որևէ կուսակցություն արդեն չի կարող ապահովել իր կենսունակությունը և հասնել ընտրական մարաթոնին: Նույն ընդդիմությունը քաղաքական համակարգի մաս է դիտվում և պատասխանատու է ստեղծված իրավիճակի համար: Քաղաքացիական նոր հանրությանը նա այլևս չի կարող ներկայանալ զուտ իրավիճակը ևս մեկ անգամ նկարագրողի դիրքերից. նա պիտի գործի՝ լինի փողոցում, թե` պառլամենտում: Ընդ որում, պիտի գործի կոնկրետ արդյունքներ ցույց տալու ռեժիմով, ոչ թե ոչ իրական խնդիրներ հետապնդի, հետո էլ մուննաթ գա՝ թե եթե դժգոհ եք, դուք գնացեք արեք: Մի խոսքով, Ազատ դեմոկրատների այս քայլն իսկապես ողջունելի է: Սա ուղերձ էր այն մասին, որ Հայաստանում, իրոք, իրադրություն է փոխվել: Այս « իրադրություն » բառը շեշտում եմ, որովհետև Վանո Սիրադեղյանն իր վերջին հարցազրույցում իր վերադարձի պայման էր նախանշել իրադրության փոփոխությունը:

Ձեր հոդվածներից մեկում հստակ տարբերանշել եք «վանոյախույսների» և «վանոյատյացների» հասարակական խմբերը: Ի՞նչ է փոխվել այս ընթացքում. այդ խմբերը նվազե՞լ են, թե՞ նորանոր խմբեր են կուտակվել: Իմ դիտարկմամբ, օրինակ, Սփյուռքի, այսպես կոչված, «վտարանդիների» խումբը հավակնում է դառնալ ԵԼՔի ամենասուր ընդդիմախոսներից մեկը: Իրականում ո՞րն է նրանց ատելության բուն դրդապատճառը:

– Շնորհակալություն, որ Դուք այդ, այսպես կոչված, « վտարանդիների » խմբից և ոչ մեկի անունը չտվեցիք, որովհետև ես չէի ցանկանա, որ համացանցում գրելով վտարանդի բառը` այդ մարդկանց դեմքերը հայտնվեն փնտրողի էկրանին: Այդ խումբը քաղաքական հալածյալի կապիտալ է կուտակում` աճուրդի հանելով մեր ամենանվիրական զգացմունքները, և ցավով եմ ասում, որ առանձին միամիտներ էլ, տուրք տալով դրան, ընկնում են նրանց ծուղակը: Ես սրանով ուզում եմ եզրափակել նրանց մասը. Աստված իրենց հետ: Ինչ վերաբերում է մեր « վանոյախույսներին », ապա պետք է ասել, որ Վանո Սիրադեղյանի թե’ գրականությունը և թե’ նրա վառ կերպարը երբեք չեն կարող զանգվածային լինել: Ընդհանրապես, ոչ մի լավ բան զանգվածային չի լինում: Զանգվածն ուտել, մաշել ու դեն նետել գիտի, մնում է աղոթել, որ այն մնա ընտրյալներին, որոնց նախասիրությամբ է հենց թելադրված բոլորիս վաղվա ընտրելիքը:

Վանո Սիրադեղյանի էլեկտրոնային ստորագրահավաքը հանգեցրեց նրան, որ անգամ Գալուստ Սահակյանը սկսեց հավատալ քաղաքացիական նախաձեռնությունների հաղթանակին: Այսօրվա քաղաքացին երեկվա թմրածը չի, որին դժվար է անկողնուց հանելն ու ինչոր գաղափար ներարկելը: Այսինքն, հեղափոխությունը մո՞տ է:

– Մինչ հասարկության մի մասը պնդում էր հեղափոխության անհրաժեշտությունը, իսկ մյուս մասը պայքարում դրա դեմ, հեղափոխությունը դուրս եկավ բոլորի դեմ և հաղթեց: Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ` Հայաստանում հեղափոխությունը հաղթել է և արդեն կայացած փաստ է: Փաստարկնե՞ր եք ուզում` խնդրեմ. գլոբալ վիրտուալ տարածությունը՝ ինտերնետը, այսօր ամենալուրջ ռեսուրսն է, որը դուրս է եկել այլևս անգործունակ ավանդական ինստիտուտների դեմ և փաստացի տեխնոլոգիական հեղափոխություն արել երկրում, ինչն արդեն անշրջելի է: Կրիտիկական զանգված էին ուզում, չէ՞։ Դե` թո’ղ ստանան որակապես նոր ցանցային հանրույթի տեսքով, որն այսօր ինքնակազմակերպման ահռելի ռեսուրսներ ունի: Եվ հեղափոխության առաջնորդ Լենինի նախանշած բոլոր ռազմավարական հանգույցներն արդեն գրավել է` ընդհուպ փոստն ու հեռագրատունը: Իսկ ամենագլխավորը՝ ունի տեղեկատվության արտադրման և տիրաժավորման անսահմանափակ հնարավորություն, որն իր մասշտաբայնությամբ, արագությամբ ու հասանելիությամբ մրցակից չունի:Այնպես որ, երբ իշխանությունն ու ընդիմությունը հեղափոխական չեն, հեղափոխությունն անձամբ է գալիս նրանց ետևից: Սա արդյունաբերական հեղափոխություն չէ, որին առնվազն հարյուր տարի սպասեցին սերունդները: Սա արդեն տեղեկատվական հեղափոխությունն է, որի համար մի քանի տարին բավական է, եթե արդեն ձևավորվում է էլեկտրոնային կայուն հանրությունը: Եվ պիտի ի պատիվ Հայաստանի արձանագրել, որ տեղեկատվական հայ էլիտան արդեն տեղում է, որի ունեցած իշխանությունն արդեն ազդարարում է, որ գծային, անալոգային մտածողությամբ մարդիկ այլևս չեն կարող այդ առաջադեմ հանրությանը կառավարելու հայտ ներկայացնել: Նա արդեն ինքնակառավարվող գոյություն է, որի հետ անհրաժեշտ է այլևս համագործակցել, եթե, իհարկե, նույն արժեհամակարգում ես և նրան տիրելու կամ ուտելու վայրենի սևեռում չունես: Այնպես որ, վերից վար` բոլորին շնորհավորում եմ հեղափոխության հաղթանակի կապակցությամբ և մաղթում, որ նոր ներդրումներ կատարեն Հայաստանի ապագայի այս նոր մոդելում: Եվ կասկած անգամ չկա, որ իր ահռելի չափաբաժնով պետական ծրարն էլ պիտի հենց այստեղ ներդրվի, որովհետև Հայաստանն այլ ելք ուղղակի չունի: Հայաստանը պիտի հարթի այն բաժանարար գծերը, որոնք նրան խանգարում են արագ սլացող աշխարհի մասը լինել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում