iOS 6 օպերացիոն համակարգով iPhone սմարթֆոնների, iPad պլանշետների և iPod նվագարկիչների տերերը ալևս ստիպված չեն լինի մուտքագրել ծածկագիրը՝ App Store օնլայն խանութից անվճար հավելվածների յուրաքանչյուր ներբեռնման ժամանակ: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն:
Գործառույթը հայտնվել է iOS 6-ի թվով 3-րդ բետա-տարբերակում: Չի բացառվում, որ iOS 6-ի եզրափակիչ տարբերակում ծածկագրային հարցումը կարող է վերադառնալ:
iOS 6 օպերացիոն համակարգը Apple ընկերությունը ներկայացրել է 2012-ի հունիսին՝ WWDC կոնֆերանսի ժամանակ: Համակարգի վերջնական կամ եզրափակիչ տարբերակի թողարկման հստակ ժամկետները հայտնի չեն, սակայն տեղեկություններ կան այն մասին, որ թողարկումը տեղի կունենա 2012-ի աշնանը: