Սահմանադրական դատարանն այսօր հավանության է արժանացրել հայ-ռուսական մեծ պայմանագիրը, որով նախատեսվում է ռուսական բազաների ժամկետը երկարաձգել: ՍԴ-ն Սերժ Սարգսյանի և Դմիտրի Մեդվեդևի ստորագրած փաստաթուղթը համարել է ՀՀ Սահմանադրությանը համապատասխան:
Հայ ազգային կոնգրեսի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Վլադիմիր Կարապետյանը մեզ հետ զրույցում ասաց.
«ՍԴ-ն ուրիշ որոշում չէր էլ կարող կայացնել. սպասելի էր այդ որոշումը: Ավելին, ՍԴ-ն դարձել է այսօր վարչական դատարանի հեղինակություն ունեցող միավոր»: