«Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության փոխանցմամբ՝ Ադրբեջանին ապօրինի զենք-զինամթերք վաճառելու համար Լոնդոնում անցած շաբաթավերջին երեքուկես տարվա ազատազրկման է դատապարտվել բրիտանացի Մայքլ Ռանջերը։
Reuters լրատվական գործակալության հաղորդմամբ՝ վերջինս փորձել է Հյուսիսային Կորեայից ձեռք բերել «երկիր-օդ» տեսակի հրթիռներ, Միացյալ Նահանգներից՝ ատրճանակներ՝ Ադրբեջանին վաճառելու համար։
Դատարանում ներկայացված փաստաթղթերի եւ նամակագրության համաձայն՝ Ռանջերը Հյուսիսային Կորեայում գտնվող մատակարարների առջև պարծեցել է, թե Ադրբեջանի կառավարությունը իրեն ճոխ ընդունելություն է ցույց տվել և լիմուզին տրամադրել, երբ մեկնել էր գործարքի մանրամասները քննարկելու։
Մեծ Բրիտանիայի դատախազությունը հայտարարություն է տարածել` ընդգծելով, որ Ադրբեջանի հետ այդ գործարքը ոչ միայն ապօրինի է, այլև շատ վտանգավոր՝ Ղարաբաղյան պատերազմից հետո Ադրբեջանի վրա դրված զենքի արգելքի պատճառով։
Բրիտանական դատախազությունը հայտարարել է, որ զենքի բեռնարգելքը պատճառ է ունենում, և նրանք, ովքեր փորձում են անտեսել դա սեփական գրպանը հարստացնելու նպատակով, պետք է հասկանան, որ ենթարկվելու են քրեական պատասխանատվության:







































