Friday, 05 06 2026
«Փող պտի տան, 8 միլիոնի տեր եմ սարքել»․ «Ուժեղ Հայաստանի» պատասխանատուները տվել են ընտրակաշառք․ ՀԿԿ
13:10
ԱԷՄԳ-ն կշարունակի ամեն բան անել միջուկային վթարը կանխելու համար. Գրոսի
Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթով ձերբակալվել է Գագիկ Բեգլարյանը
12:50
ԱՄՆ-ն կալանել է Հայիթիից մեկնած նավակ՝ 240 միգրանտներով
Հունիսի 7-ին ձեր քվեն որոշում է Հայաստանի վաղվա օրը. ՍԴՀԿ
12:30
Թրամփը խոսել է «Հեզբոլլահ»-ի հետ և կանխատեսում է առաջընթաց հրադադարի հարցում
ԵԱՏՄ՝ գործընկերությո՞ւն, թե՞ քաղաքական կախվածություն
Հայերը հասկանում են, որ ԵԱՏՄ օրենսդրությանում կան բացթողումներ. Օվերչուկ
Ուկրաինական կարգավորման շուրջ Ռուսաստանի համար քաղաքական անբարենպաստ միջավայր է ստեղծվում
11:50
Ադրբեջանի արտգործնախարարը հուլիսին կայցելի Մոսկվա
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հայաստանն անցնում է ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի փորձությունը. Լավրով
Անկախ նրանից, թե որ քաղաքական ուժն ինչքան ձայն կստանա, ժողովուրդն է լինելու հաղթողը․ Փաշինյան
Հայաստանը բարեխղճորեն կատարում է ԵԱՏՄ-ում իր բոլոր պարտավորությունները. Օվերչուկ
Արման Սահակյանը 2 ամսով կալանավորվեց. Հակակոռուպցիոն կոմիտե
Տիրան Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել
Երևանում 2018–ից 2026 թթ․ կատարված աշխատանքները․ Փաշինյանի ու Ավինյանի հանդիպումը
Արմեն Աշոտյանին, Գագիկ Խաչատրյանին և որդուն ձերբակալել են
«Միասին կարող ենք սաղի մաման․․․»․ «Հայաստան» դաշինքի թեկնածուն ընտրակաշառք է տվել․ ՀԿԿ
Լավրովը հայտնել է, որ Վրաստանի ղեկավարությունը գիտակցում է ԵՄ անդամակցության բացասական հետևանքները
Հախուռն՝ ինչպես գետը ելման
09:50
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել  Մոսկվայի դեմ պատժամիջոցների և Կիևին օգնության մասին օրինագծին
Փաստերն ընդդեմ պոպուլիզմի. ի՞նչ դեր ունի գերփոքր բիզնեսը Հայաստանի տնտեսությունում
Այսօր մեզ փորձում են նախապատրաստել մի պատերազմի, որը անցյալում է
Դատարան է ուղարկվել ընտրական հանցագործությունների վերաբերյալ 13 քրեական վարույթ՝ 40 անձի վերաբերյալ
Սպասվում է կարճատև անձրև
Նոր իրավիճակ Հրվ․ Կովկասում․ ԵՄ-ն և Ադրբեջանը վերակենդանացնում են ռազմավարական գործընկերությունը
Տեղի է ունեցել հեռավար հանդիպում Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ
Քաղաքացու ազատ կամարտահայտության վրա ազդող ցանկացած գործողություն պետք է հանդիպի արագ արձագանքի․ Արփինե Սարգսյանն օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
08:30
Զելենսկին բաց նամակ է հղել Պուտինին՝ առաջարկելով դեմ առ դեմ հանդիպում անցկացնել

Երևանի քաղաքապետարանը մասնավորից ստորգետնյա զուգարաններ կառուցելու խելամիտ առաջարկներ է սպասում

Մի քանի օր առաջ հայտնի դարձավ քաղաքապետ Տարոն Մարգարյանի պարզաբանումը Աբովյան փողոցում իրականացվող շինարարության վերաբերյալ: Ի պատասխան մի շարք բնապահպանների մտահոգությունների, թե Աբովյան փողոցից ապամոնտաժված կրպակների տեղում սրճարան է կառուցվում, նա ասել էր, որ կառուցվում է ստորգետնյա հանրային զուգարան: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնի պետ Արթուր Գևորգյանն ասաց, որ ստորգետնյա զուգարանի կառուցման աշխատանքներն արագացված ընթացքի մեջ են:

Նա նշեց, որ քաղաքում հանրային զուգարանների սակավության հարցը մշտապես բարձրացվել է՝ և՛ քաղաքացիների, և՛ օտարերկրյա զբոսաշրջիկների, և՛ տուրիստական գործակալությունների կողմից: Ըստ նրա` այս հարցը կարող է որոշ չափով լուծվել ստորգետնյա զուգարանների համակարգի ներդրման դեպքում, որն աշխարհում փորձված տարբերակ է, խորհրդային տարիներին ևս եղել են:

«Ստորգետնյան փողոցի վրա քիչ երևացող է, այս տեսանկյունից սա ավելի արդարացված է: Սա մասնավորն է անում, ուստի զուգարանի սանիտարահիգիենիկ պայմանների պահպանումն էլ, բնականաբար, մասնավորի վրա կլինի, որը մեր փորձով կարող եմ ասել, որ ավելի արդյունավետ է: Աբովյան փողոցի այն հատվածում, որտեղ լինելու է հանրային ստորգետնյա զուգարան, նախկինում կար զուգարան, այսօր եղածն է վերանորոգվում՝ հարևանությամբ գտնվող մասնավոր բիզնեսի տիրոջ նախաձեռնությամբ և քաղաքապետարանի թույլտվությամբ: Դա շահույթ հետապնդող նախաձեռնություն է»,- մեկնաբանեց Արթուր Գևորգյանը` հավելելով, որ ցանկացած պետական կառույց` քաղաքապետարան, համայնքային կառույց շահույթ չհետապնդող կառույցներ են, ուստի շահույթ հետապնդելը մասնավորի բացարձակ իրավունքն է, ինչը ենթադրում է գումար վաստակել:

Արթուր Գևորգյանի փոխանցմամբ` քաղաքապետարանը քանիցս հայտարարել է, որ բաց է համագործակցության համար. «Պատրաստ ենք համագործակցել մասնավոր ընկերությունների հետ և քննարկել նման տեղերի հատկացումը: Այս պահին այլ առաջարկներ չկան, բայց ցանկացած առաջարկ, որը կհնչի, կքննարկենք, եթե խելամիտ լուծումներ լինեն: Նաև, ինչո՞ւ ոչ, շարժական զուգարանների հարցում, դրան ևս պատրաստ ենք: Բանուկ հատվածներում կարող են տեղադրվել շարժական հանրային զուգարաններ, դա ևս ընդունված է մարդաշատ վայրերում` այգիներում, պուրակներում: Քաղաքը չէ, որ իր բյուջեից դա պետք է հատկացնի, դա մասնավոր բիզնես է և մասնավորի հետաքրքրության դաշտում է»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում