«Երևանի ոստիկանապետ, ոստիկանության գեներալ-մայոր Ներսես Նազարյանի հնարավոր պաշտոնանկության թեման որքան անիրական է թվում, նույնքան էլ հավանական է:
Արդեն խոսվում է, որ արձակուրդի մեկնած Նազարյանը հավանաբար այլևս չի վերադառնա, կմնա ոստիկանության կադրերի տրամադրության տակ: «ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ Նազարյանին պաշտոնանկ անելու հեռանկարը պայմանավորված է նաև Ռուբեն Հայրապետյանի այսօրվա ոչ ազդեցիկ կարգավիճակով: Եթե նախկինում Հայրապետյանը մեկ հեռախոսազանգով Սերժ Սարգսյանին խնդրում էր Ներսես Նազարյանին թողնել իր պաշտոնում, ապա այսօր իրավիճակն այլ է:
Այնուամենայնիվ իսկապե՞ս Հայրապետյանի դիրքերն այնքան են թուլացել, որ չի կարողանում օգնել Ձեզ: «ժողովուրդ»-ի այս հարցին Ներսես Նազարյանը պատասխանեց. «Չէ, չէ, նման բան չկա, նման հարց չկա, դրանք իրականությանը չեն համապատասխանում»:











































