Լոնդոնի բնակիչը, ով իրեն նետել է Թաուերի կամրջից, եղել է նախօրեին ցույցի ելած տաքսու վարորդներից մեկը: Ինչպես հաղորդում է LifeNews-ը, նա այդ քայլին գնացել է որպես բողոքի նշան տաքսու վարորդներին այսպես կոչված Օլիմպիական ճանապարահային ցանցից դուրս հանելու համար: Փրկարարական ծառայություններին հաջողվել է փրկել տաքսու վարարոդին, ում հանդեպ արդյունքում հասարակական կարգը խախտելու մեղադրանք է առաջադրվել: Նա տարվել է ոստիկանություն:
Լոնդոնյան տաքսիների վարորդները հուլիսի 17-ին զանգվածային բողոքի ակցիա էին կազմակերպել: Նրանց դժգոհությունը կապված է այն հանգամանքի հետ, որ 2012-Խաղերի համար նախատեսված ճանապարհային գոտին նախատեսված է միայն օլիմպիական պաշոնական տրանսպորտի համար, որը տեղափոխում է Օլիմպիադայի մասնակիցներին և հյուրերին: Նրանք, ովքեր կխախտեն կարգը, կտուգանվեն 130 ֆունտ ստեռլինիգի չափով:
Տաքսու վարորդներն անհանգստանում են, որ նման սահմանափակման պատճառով իրենք չեն կարողանա ազատ տեղափոխել ուղևորներին և կկորցնեն եկամտի մեծ մասը:









































