Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ իր կառավարությունը սկսել է քննարկել Սիրիայի վարչակարգի տապալման դեպքում գործողությունների ծրագիրը, հաղորդում է Associated Press-ը:
Ըստ այդ տեղեկության՝ Բաշար Ալ-Ասադի տապալման հնարավոր հետևանքները քննարկելու համար Իսրայել է ժամանել ԱՄՆ պետքարտուղարության հատուկ ներկայացուցիչը:
Նեթանյահուի խոսքերով՝ իր կառավարությունը «պետք է գործի»՝ թույլ չտալով, որպեսզի քիմիական զենքը հայտնվի ծայրահեղականների ձեռքում: Վարչապետը նշել է, որ այդ թեման ամերիկացի դիվանագետի հետ բանակցություններում եղել է կենտրոնական հարցերից մեկը:
Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության նախարար Էհուդ Բարաքը հայտարարել էր, որ երկրի զինված ուժերը պատրատ են հատուկ գործողություն իրականացնել՝ թույլ չտալու, որ սիրիական «երկիր-երկիր» հրթիռները և քիմիական զենքը տարածվեն տարածաշրջանում:










































