Thursday, 18 06 2026
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանն ընդունել է գերմանական «Մոնոլիտ Նորդ» ՍՊԸ ղեկավարներին․ քննարկվել են համագործակցության հեռանկարները
Թմրանյութ տեղադրելու պահին Ուլնեցու փողոցում ձերբակալվել է 31-ամյա տղամարդ
Անահիտ Մանասյանն ու Մարդու իրավունքների գերմանական ինստիտուտի ղեկավարն ընդգծել են ՄԻՊ հաստատությունների անկախության երաշխիքների պահպանման կարևորությունը
ՊԵԿ ուսումնական կենտրոնը թվայնացնում է նոր կրթական ծրագրեր և ընդլայնում ուսուցման հնարավորությունները
Քանաքեռ-Զեյթունի համայնքային ոստիկանները ձերբակալել են գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդին
Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը
Կլաուդիա Բուշը Գերմանիայի դաշնային կառավարության անունից ՊՆ-ին է փոխանցել 16 ձյունագնաց
Բարձր տեխնոլոգիաների ոլորտը՝ Հայաստանի տնտեսության նոր այցեքարտ
ՊՆ-ն հայտարարում է ԶՈՒ պատվո պահակային վաշտում ծառայության նպատակով զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին
Մխիթար Հայրապետյանն ու Անդրիուս Կուբիլյուսը Փարիզում քննարկել են պաշտպանական արդյունաբերության և մի շարք այլ ոլորտներում համագործակցության հեռանկարները
23:10
Իսպանիան խստացնում է մուտքի կանոնները
Հայաստանում այսօր նշվում է հայրերի օրը
22:50
Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով 1 մարդ զոհվել է, վնասվել է ավելի քան 840 բնակելի շենք
ՀԴՄ խախտումներ՝ առավել շատ դեպքեր գրանցվել են առևտրի և հանրային սննդի ոլորտներում
Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում արգելվել են փոքր ինքնաթիռների թռիչքները
Պուտինը Ֆիդանի միջոցով բարեմաղթանքներ է փոխանցել Էրդողանին
ԳԴՀ-ում Հայաստանի դեսպանությունը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
22:10
Հորմուզի նեղուցի բացումը մեծ առաջընթաց կլինի. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
22:02
Մեսսին մեկ խաղում մի քանի ռեկորդ է սահմանել
ՀՅԴ փակման իրավական հիմքերն այսօր ավելի ծանրակշիռ են, քան 1990-ականներին. պետք է դիմել ՍԴ
21:50
G7-ի շրջանակում Մոդին և Մերցը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում
ՔՊ-ն ինքն է օկուպանտներին հրավիրել խորհրդարան. սպասե՛ք հեղափոխության
21:30
Գերմանիան և Լեհաստանը պատերազմի դեպքում զորքեր կտեղափոխեն արևելք
ԿԸՀ-ն ջայլամային քաղաքականություն է վարում. միակ օրինական սցենարը նոր ընտրություններն են
21:09
Պեկինը պետք է վստահ լինի, որ Թեհրանը լիարժեք գործընկեր է. Ղալիբաֆ
Բայց Թուրքիան մերժվա՞ծ է
Չեմ հիշում մի դեպք, երբ մենք չավարտենք մեր աշխատանքը. Շոյգուն՝ Ֆիդանին
ՀԾԿՀ-ի որոշմամբ նախատեսվում է ապահովել առավել արդյունավետ և կանխատեսելի կարգավորումներ ոլորտում
20:30
Չինաստանի նավթընկերություններից մեկի նախկին պաշտոնյային մահապատժի են դատապարտել կաշառք ստանալու համար

Ձևավորվում է կրթական համահայկական նոր ավանդույթ

Այս տարի առաջին անգամ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը կազմակերպել է Համահայկական բնագիտական օլիմպիադա` «Ֆիզիկա», «Մաթեմատիկա» և «Ինֆորմատիկա» առարկաների գծով: Համահայկական բնագիտական օլիմպիադայի անցկացման նպատակն է խրախուսել բնագիտական առարկաների նկատմամբ հետաքրքրությունը, Սփյուռքում և Հայաստանում հայտնաբերել տաղանդավոր պատանիներ, ինչպես նաև ընդլայնել Սփյուռքի հետ տարվող աշխատանքների սահմանները:

Համահայկական օլիմպիադայի մասնակիցներին ողջունել և արգասաբեր աշխատանք է մաղթել ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ով, մասնավորապես, նշել է.”Անցյալ տարի երկրի Նախագահի հետ հանդիպման ընթացքում համահայկական հայագիտական օլիմպիադայի մասնակիցներից մեկը խնդրանք-առաջարկ ուղղեց Նախագահին` հայագիտականից զատ համահայկական օլիմպիադա կազմակերպել նաև այլ առարկաների գծով. մեկ տարի անց երկրի Նախագահի աջակցությամբ այդ աղջնակի խնդրանքը դարձավ իրականություն:

Համահայկական բնագիտական օլիմպիադայի անցկացումը մի մեծ գործընթացի սկիզբ է, որը բերելու է կրթական համահայկական նոր ավանդույթի ձևավորման. երկու տարին մեկ անցկացվող համահայկական փառատոններն այսուհետ կընդլայնեն իրենց առարկայացանկը` ավելացնելով նաև քիմիա և կենսաբանություն առարկաների մրցույթները:

Կրկին ողջունում եմ օլիմպիադայի բոլոր մասնակիցներին, ովքեր, մրցելով իրենց գիտելիքներով, ապացուցում են, որ պայծառ է հայ միտքը, բաբախում է հայ երիտասարդ սերնդի ինտելեկտուալ կարողությունը: Շնորհակալություն ձեզ` նվիրվածության համար, հավատ առ գիտելիք, սեր առ հայրենիք: Վստահեցնում եմ, Հայաստանի կառավարությունը շարունակելու է հետևողական քայլեր ձեռնարկել թե’ մեր երկրում կրթության որակի բարելավման, թե’ Հայաստան-Սփյուռք-Արցախ եռամիասնության մեջ կրթական ոլորտի ծրագրերն առաջնահերթություն դիտարկելու տեսանկյունից»:

Օլիմպիադայի մասնակիցներին իր օրհնությունն է հղել Սուրբ էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տեր Վարդան աբեղա Նավասարդյանը:
Առաջին բնագիտական օլիմպիադային, բացի Հայաստանից և Արցախից, մասնակցում են 5 երկրի 8 համայնքի (Ռուսաստան, Էստոնիա, Իրան, Սիրիա, Ֆրանսիա, Վրաստան) ներկայացուցիչներ: Օլիմպիադան անցկացվում է երեք փուլով` նախապատրաստական և երկու մրցութային: Նախապատրաստական և առաջին մրցութային փուլերն անցկացվել են հեռավար կարգով:
Նախապատրաստական փուլում օլիմպիադայի կազմակերպիչները www.olymp.am կայքում 2 անգամ հրապարակել են առաջադրանքներ և խնդիրներ` առաջարկելով աշակերտներին` երկու շաբաթվա ընթացքում աշխատել դրանց լուծման ուղղությամբ:
Առաջին փուլում մրցութային առաջադրանքներն ուղարկվել են կազմակերպիչ-համադրողներին, ովքեր սահմանված ժամկետում կազմակերպել են մրցույթը և փոխանցել հաղթող մասնակիցների ցուցակը: Երկրորդ մրցութային փուլը կազմակերպվում է Հայաստանում, որին մասնակցում են առաջին փուլի հաղթողները:

Օլիմպիադան կտևի մեկ շաբաթ. փակման արարողությունը կկայանա հուլիսի 27-ին:

Լուսանկարը՝ PanARMENIANPhoto-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում