Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի Իսլամական հեղափոխության պահակազորի (SEPAH) ծովակալ Ալի Ռեզա Տանգսիրին հայտարարել է, որ այն բանից հետո, ինչ Հորմուզի նեղուցով նավարկությունը հայտնվեց SEPAH-ի վերահսկողության ներքո, փոփոխության ենթարկվեցին տվյալ շրջանով երթևեկող օտար երկրների ռազմանավերի երթուղիները, որոնք սկսեցին նեղուցն անելիս ճանապարհը շարունակել Պարսից ծոցի հարավային ափերի անմիջական մոտակայքով:
Իրանցի ծովակալը հայտարարել է, որ Իրանի թշնամիները մշտապես լուրեր են շրջանառության դնում, թե Իրանը մտադիր է փակել Հորմուզի նեղուցը. «Այն պնդումները, թե Հորմուզի նեղուցից անձամբ օգտվող Իրանը կարող է փակել նեղուցը, զուրկ են առողջ մտածելակերպից:
Սակայն դա չի նշանակում, թե Իրանը վերահսկողություն է հաստատելու նեղուցի վրա: Մենք իրականացնում ենք նեղուցում մեր ներկայությունը: Եթե մենք չկարողանանք օգտվել այդ նեղուցից, ապա մյուսների նավերին էլ թույլ չենք տա անցնել դրանով»:









































