Friday, 03 07 2026
Մեռելոցի օրերը կմնան աշխատանքային. նոր տոներ և հիշատակի օրեր են սահմանվել
17:30
Պորտուգալիա–Խորվաթիա խաղում չեղարկված գոլի վերաբերյալ ՖԻՖԱ-ի պարզաբանումը
Հանրային լողափերում ուժեղացված ծառայություն է
17:10
Կոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը հասել է 1460-ի
Ջերմատնային տնտեսություններին՝ մինչև 100 մլն դրամ վարկ՝ պետական սուբսիդավորմամբ
16:50
Յուլիան Նագելսմանը հեռացավ Գերմանիայի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնից
Կեղծ զանգեր՝ իրավապահ մարմինների անունից․ զգուշացում
16:30
Նյու Յորքում ծայրահեղ շոգի հետևանքով ասֆալտը սկսել է հալվել
Վարչապետը մասնակցել է Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը
16:10
Ֆրանսիայում ավելի քան 2000 մարդ է մահացել սաստիկ շոգի պատճառով
Աղիքային ցուպիկի խմբի մանրէներ՝ սննդամթերքի պատրաստման և մատակարարման խոհանոցում
15:50
Պակիստանում ավտոբուսի կիրճն ընկնելու հետևանքով 40 մարդ է զոհվել
Մեկնարկել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը
Նովոռոսիյսկում վառելիքի սուր պակաս է. բենզալցակայաններում բենզինը սպառվել է
Ընտրելու համար անհրաժեշտ կլինի վերջին 2 տարում առնվազն 366 օր ապրել ՀՀ-ում. ԱԺ-ն ընդունեց նախագիծը
15:10
Ռոնալդուի գոլն ու վերջին րոպեի հաղթական հարվածը Պորտուգալիային տարան հաջորդ փուլ
Ադրբեջանական բանակը «թուրք-իսրայելական պատերազմի՞ է նախապատրաստվում»
14:50
Ինդոնեզիայում 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար. 19 մարդ վիրավորվել է
14:30
ԱՄՆ-ը սահմանափակում է ՆԱՏՕ-ին աջակցությունը՝ ՌԴ-ի հետ էսկալացիայից խուսափելու համար
Կատարվում են ճանապարհների եզրերի խոտերի հեռացման աշխատանքներ
Ադրբեջանի և Բելառուսի ռազմավարական գործընկերությունը կշարունակի ընդլայնվել. Ալիև
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Քարնին Անկարայի գագաթնաժողովում կհայտարարի ՆԱՏՕ-ի պաշտպանական բանկի ստեղծման մասին. Reuters
Փարիզը Եվրոպայի ամենամահաբեր քաղաքն է շոգի ալիքի ժամանակ
13:30
Մոլդովայի վարչապետը հրաժարական է տվել
Դատախազական համակարգի գործառույթը՝ որպես իրավունքի պաշտպաններ, պետք է ամրապնդվի. Աննա Վարդապետյանն ամփոփել է միջազգային համաժողովի արդյունքները
13:10
ԱՄՆ-ն աջակցում է Պակիստանի ինքնապաշտպանության իրավունքն «ահաբեկչական հարձակումներից». Պետքարտուղարություն
Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերի լուսաբանումը ֆրանսալեզու մամուլում․ կնքվել է հուշագիր
Ադրբեջանի տարածքով ռուսական ցորենի նոր խմբաքանակ է գալիս Հայաստան

Դատախազությունը խախտել է մարդու իրավունքները. ՄԻՊ

Պաշտպանի գրասենյակում հուսահատության արդյունքում պերեօքսիդի լուծույթ խմած Անահիտ Վարդանյանի իրավունքը խախտել է դատախազությունը:

Անահիտ Վարդանյանը, քաղաքից երկար ժամանակով բացակայելուց հետո, հայտնաբերել էր, որ իր հարևանը տիրացել էր իրեն պատկանող քարե ավտոտնակի վրա գտնվող տնակին և դրա ներսում գտնվող գույքին։ Տիկին Վարդանյանը դիմել էր ոստիկանություն, սակայն գործը որակվել էր որպես քաղաքացիաիրավական, և քրեական գործ չէր հարուցվել։

Շիրակի մարզի քննչական բաժնի կողմից քրեական գործի հարուցումը մերժելու վերաբերյալ որոշման հիմքում դրված նյութերի ուսումնասիրությունից ակնհայտ է, որ տրված բացատրություններն իրարամերժ էին և հակասական, և միայն քրեական գործի հարուցմամբ հնարավոր կլիներ անցկացնել առերես հարցաքննություններ և պարզել հիշյալ հանգամանքները: Հետևաբար քրեական գործի հարուցումը մերժելը խախտել է քաղաքացու իրավունքը:

Ավելին, տիկին Վարդանյանը ոստիկանություն էր դիմել նոյեմբերի 2-ին, իսկ քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշում կայացվել էր միայն դեկտեմբերի 12-ին` այդպիսով խախտելով ՀՀ Քր. դատ օրենսգրքի 180-րդ հոդվածով նախատեսված տասնօրյա ժամկետը: Նշված հոդվածի 1-ին մասի համաձայն հանցագործությունների մասին հաղորդումները պետք է քննարկվեն և լուծվեն անհապաղ, իսկ անհրաժեշտության դեպքում` դրանց ստացման պահից 10 օրվա ընթացքում: Օրենքով հստակ սահմանված ժամկետի երկարաձգման որևէ դեպք նախատեսված չէ: Հետևաբար, խախտվել է նաև օրենքի հստակ պահանջը:

Մինչդատական վարույթում դատախազությանը վերահսկողական լայն լիազորություններով օժտելը հետապնդում է մի քանի կարևոր նպատակներ, որոնցից են գործի քննության նախնական փուլերում օրենքի խախտումները բացառելը, հանցագործությունների արագ բացահայտումը և անձանց իրավունքների պատշաճ իրականացման համար երաշխիքների ստեղծումը: Ա. Վարդանյանի դեպքում դատախազության ոչ պատշաճ վերահսկողությունը հանգեցրել է ոչ միայն նախնական քննության իրականացման օրենքով սահմանված կարգի, այլև կնոջ իրավական պաշտպանություն ստանալու իրավունքի խախտման:

Պաշտպանի աշխատակազմի միջամտության շնորհիվ հաջողվել է վերականգնել տիկին Վարդանյանի սոցիալական օգնություն ստանալու մեկ այլ խնդիրը, սակայն նրա քրեադատավարական իրավունքների պաշտպանության խնդիրները մնացել են չլուծված:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում