Աֆղան ոստիկանը կրակելով սպանել է օտարերկրյա 3 խորհրդականի և վիրավորել աֆղան թարգմանչին տարածքային ոստիկանական ակադեմիայում երկրի արևմտյան քաղաքներից մեկում` Գերատում, BBC-ին հաղորդել են աֆղանական անվտանգության ծառայությունից:
Իշխանության տվյալներով, կրակողը` Էյդի Մոհամմադը, ծնունդով հարևան ծայրամասից է և ծառայում էր տարածքային ոստիկանությունում: Մոհամմադը սպանվել է անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից:








































