Թուրքական բանակի ուղղաթիռը կիրակի օրը աղետի է ենթարկվել Իրաքին սահմանամերձ Խակյարի ծայրամասում` երկրի հարավ-արևելքում:
Զոհեր չկան, սակայն ուղղաթիռում գտնվող 9 զինծառայողների թվում կան տուժածներ, հաղորդում են տեղական ԶԼՄ-ները` հղում անելով ռազմական աղբյուրներին: Նախնական տեղեկությունների համաձայն` միջադեպը տեղի է ունեցել ուղղաթիռի տեխնիկական անսարքության պատճառով:
Կատարվում է հետաքննություն, հաղորդում է NTV լրատվական հեռուստաընկերությունը:








































