Հուլիսի 24-ին ժամը 17.00 տեղի է ունենալու բողոքի ցույց՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալներ Տիգրան Առաքելյանի, Սարգիս Գևորգյանի, Դավիթ Քիրամիջյանի, Արտակ Կարապետյանի:
Հիշեցնենք, որ 2012 թ. հուլիսի 20-ին Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Գագիկ Պողոսյան) որոշմամբ ՀԱԿ ակտիվիստներ Տիգրան Առաքելյանը դատապարտվեց՝ 6 տարի, Արտակ Կարապետյանը՝ 3 տարի, Դավիթ Քիրամիջյանը և Սարգիս Գևորգյանը՝ 2 տարվա ազատազրկման։
«Խոսքի իրավունք» միավորման ներկայացուցիչները միանում են ակցիայի կազմակերպիչներին և պահանջում են դադարեցնել քաղաքական հետապնդումները երիտասարդ ակտիվիստների նկատմամբ:
Բողոքի ակցիան նախատեսված է անցկացնել Դատախազության շենքի մոտ:








































