Վրաստանի խորհրդարանում այսօր սկսվել է ազգային անվտանգության հայեցակարգում փոփոխություններ մտցնելու քննարկումները,- հաղորդում է Грузия-online-ը:
Պատգամավոր Պաատա Դավիթայան հայտարարել է, որ փաստաթղթում պետք է ամրագրված լինի, թե որտեղից է գալիս Վրաստանի հիմնական արտաքին սպառնալիքը:
«Անհրաժեշտ է փաստաթղթում հստակ շեշտել՝ ի՞նչ սպառնալիքներ կան երկրին: Առաջին հերթին այդպիսի սպառնալիք են օկուպանտ երկիրը և գրավված տարածքները, որտեղից սպառազինություն է մտցվում երկրի տարածք: Բացի այդ, հայեցակարգում պետք է ամրագրված լինեն նաև օկուպացված տարածքներում մարդու իրավունքների խախտման փաստերը»,- ասել է Դավիթայան: