Հռոմի պապ Բենեդիկտ 16-րդի անձնական սպասավոր Պաոլո Գաբրիելը, որին կասկածում էին գաղտնի տեղեկությունների արտահոսքի մեջ, ազատ է արձակվել. նրա նկատմամաբ տնային կալանք է սահմանվել:
Ինչպես հայտարարել է Վատիկանի ներկայացուցիչը` Գաբրիելը տնային կալանքի տակ կմնա մինչև դատի սկսվելը: Նրան մեղադրում են գաղտնի տեղեկությունների արտահոսքի կազմակերպման մեջ:
Գաբրիելը ձերբակալվել է այս տարվա մայիսին՝ այն բանից հետո, երբ նրա տանը գաղտնի փաստաթղթեր են հայտնաբերվել, որոնք ոչ պաշտոնական տեղեկատվություն են պարունակել կաթոլիկ եկեղեցու ղեկավարության ոչ հանրային կյանքից: