Բուլղարիայի ոստիկանություն կողմնորոշիչներ են ուղարկվել Բուրգասում տեղի ունեցած ահաբեկչության երկրոդ մասնակցի վերաբերյալ: Այս մասին հաղորդում է CNN-ը` հղում կատարելով բուլղարական ՆԳՆ-ում իր աղբյուրին:
CNN-ի տվյալներով` ականատեսները բնութագրել են ահաբեկչի ենթադրյալ համախոհին` որպես կարճ մազերով մի տղամարդու, որն անգլերենին բնորոշ առոգանությամբ է խոսել: Ստեղծվել է այդ մարդու ֆոտոռոբոտը: Թե ինչ դեր է ունեցել ահաբեկչի ենթադրյալ համախոհը` դեռևս հայտնի չէ:
Ավելի վաղ հայտնում էին մի կասկածյալի մասին, որը ենթադրաբար իրականացրել էր ահաբեկչությունը: Երկարամազ, բարձրահասակ տղամարդուն տեսագրել էին բոլոր տեսախցիկները: Սկզբում հայտնում էին, որ նա Շվեդիայի ալժիրյան ծագումով քաղաքացի Մեհդի Իեզալին է, սակայն հետագայում Շվեդիայի և Բուլղարիայի իշխանությունները հերքեցին այդ տեղեկությունները:
Համաձայն հետաքննության վերջին տվյալների, որոնք բարձրաձայնել է Բուլղարիայի ԱԳՆ ղեկավար Ցվետան Ցվետանովը, մահապարտ-ահաբեկիչը օտարերկրացի է եղել: Իր մոտ մահապարտը ԱՄՆ-ի կեղծ փաստաթղթեր է ունեցել:









































