Thursday, 04 06 2026
15:40
Հայ շախմատիստները շարունակում են ելույթները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում
Պնդումը, թե Մոսկվան որևէ կերպ լավ չէ վարվում Հայաստանի հետ, այլասերված տրամաբանություն է․ Զախարովա
ԵՄ-ն պատրաստում է ավելի քան 50 մլն եվրոյի աջակցության փաթեթ Հայաստանի համար
15:10
Հյուսիսային Կորեան հայտարարել է միջուկային ուժերի ավելացման մասին
Ոչ մի ԲՐԻԿՍ Ռուսաստանին չի փրկի
Իսրայելի պաշտպանության նախարարը հայտնել է Լիբանանում ռազմական գործողությունները շարունակելու մասին
Անահիտ Մանասյանը և Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության ղեկավարը քննարկել են ընտրական գործընթացներում մարդու իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր
14:30
Սերբիայի անվտանգության գործակալությունը նախազգուշացրել է նախագահ Վուչիչին չմեկնել Մոնտենեգրո
14:20
«Ուրարտու»-ի երկու ֆուտբոլիստ հեռացել է ակումբից
14:10
Իսրայելն ու Լիբանանը համաձայնել են թարմացնել հրադադարը և «պիլոտային» անվտանգության գոտիներ ստեղծել
Ռեկորդային զբոսաշրջային հոսք՝ հունվար–մայիս ամիսներին
Մոսկվան երբեք Հայաստանի հանդեպ իր քաղաքականությունը չի կառուցել՝ ելնելով ընտրական փուլերից․ Զախարովա
13:50
ԱՄՆ-ն հայտարարել է թմրավաճառների նավին հարված հասցնելու մասին
Պետության ամենամեծ նվաճումը մարդու տաղանդը բացահայտելն է
Նիժնի Տաբռի բնակիչը պատերազմի ժամանակ հեռվից հայրենասիրական կենացներ է խմելու․ Ռուբինյան
Հայաստանը պետք է ղեկավարեն լավագույնները․ Ժամանակն է բարձրացնել պետական մտածողության նշաձողը
Հայկական մթերքի սահմանափակումները պայմանավորված են ֆիտոսանիտարական նորմերով. Գալուզին
Կրկնուսույցի պարտադրանքը կրթական համակարգի ձախողումն է
Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի շուրջ 131 միլիոն դրամ. Դատախազության հայցը բավարարվել է
Գլուխը բարձր է լինում, երբ պետությունդ քոնն ես զգում
13:10
ԵՄ անդամ բոլոր երկրները համաձայնել են սկսել անդամակցության բանակցությունների առաջին փուլը. Ուկրաինայի վարչապետ
«Ուժեղ տղերքը» ադրբեջանական երաժշտության տակ պատռում էին Հայաստանի քարտեզը. Բաբաջանյան
Սեփական եսից վեր կա միայն մեկ բան՝ Հայաստանը
Արդյո՞ք մենք գումար ենք տալու նրանց, ովքեր կարող են վաղը մեր դեմ կռվել. Օվերչուկը՝ Հայաստանի մասին
ՀՀ-ն ու ԱՄՆ-ը նպատակ ունեն սեղմ ժամկետում ապահովել տեղում TRIPP-ի իրագործումը. ԱԳՆ
Հացադուլը անձի իրավունքն է․ ՄԻՊ-ն անդրադարձել Արթուր Օսիպյանի գործին
Ուսուցչի ցածր աշխատավարձը, թոշակը պետության ամոթն է
12:30
Թրամփն «աղբ» է անվանել CNN հեռուստաընկերությունը՝ քննադատելով դրա լրագրողին
Ընդդիմության խոսույթները ջախջահված են․ ԹՐԻՓՓ ի վերաբերյալ ՀՀ ԱՄՆ համաձայնագիրը ստորագրվել է․ վարչապետ
12:20
Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է RISE Powered by Silicon Mountains -ի պանելային քննարկմանը

ԱԺ պատգամավոր Նահապետ Գևորգյանի որդին կալանավորվել է և տեղափոխվել բանտ (լուսանկարներ)

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը News.armeniatv.com-ին հայտնել է, որ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արամ Հովսեփյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո բավարարեց Արմավիրի մարզի քննչական բաժնի ավագ քննիչ Արմեն Դալլաքյանի միջնորդությունը՝ ԱԺ պատգամավոր Նահապետ Գևորգյանի որդու՝ Արտակ Գևորգյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել երկամսյա կալանքը, ինչից հետո վերջինս  տեղափոխվել է «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ:

Մանրամասները՝ ստորև.

Այսօր՝ հուլիսի 21-ին, Ոստիկանության Արմավիրի բաժնի ձերբակալվածների պահման վայրից Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան է տեղափոխվել 30-ամյա Արտակ Գևորգյանը:

Ինչպես Արմավիրից  News.armeniatv.com -ին հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ա. Գևորգյանը ԱԺ պատգամավոր Նահապետ Գևորգյանի («Արմավիրցի Նովո») որդին է:

Պատգամավորի որդին դատարան է տեղափոխվել ոստիկանների ուղեկցությամբ՝ ձեռնաշղթայված վիճակով: Այս պահին նշված դատարանի թիվ 3 դահլիճում սկսվել է դռնփակ դատական նիստը, որտեղ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արմավիրի մարզի քննչական բաժնի ավագ քննիչ Արմեն Դալլաքյանը միջնորդություն է ներկայացրել, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց՝ 2-ամսյա կալանք կիրառի ձերբակալված Ա. Գևորգյանի նկատմամբ:

Դատավոր Արամ Հովսեփյանը դռնփակ դատական նիստ է անցկացրել, որը նշանակվել էր ժամը 10-ին, սակայն Ա. Գևորգյանի փաստաբանը ուշանում էր դատական նիստից:

Գ. Շամշյանը հայտնել է, որ Ա. Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 183 հոդված 1-ին մաս (ավտոմեքենայի կամ տրանսպորտային այլ միջոցին ապօրինաբար տիրանալը, փախցնելը՝ առանց հափշտակելու նպատակի) և նույն հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի (կատարվել է կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով), ինչպես նաև 235 հոդվածի (ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելը, կրելը, օգտագործելը) հատկանիշներով:

Ֆոտոլրագրողը նաև հայտնել է, որ Ոստիկանության Արմավիրի բաժնի հատուկ պահպանման տարածք է տեղափոխվել նաև «Մերսեդես Ջի» մակնիշի 005 ՕՕ 05 համարանիշի և նրա կողմից առևանգված «Վազ 2106», և «ԳԱԶ 24» մակնիշի ավտոմեքենաները:

 

 

 

 

 

 

 

 

 

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում