Ֆիջի կղզու ափերից հյուսիս-արևմուտք տեղի է ունեցել 5.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, հաղորդում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը: Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղի ժամանակով 06:12-ին՝ Սևա ի Ռա բնակավայրից 290 կմ հեռավորության վրա: Երկրաշարժի օջախը գտնվել է 27.9 կմ խորության վրա:
Սա արդեն այս տարածաշրջանում այսօր գրանցված երկրորդ երկրաշարժն է: Ավելի վաղ հաղորդել էինք, որ 5.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Նոր Զելանդիայի ափերին:











































