Ոստիկանությունը մինչ օրս ստել է՝ ասելով, թե ՀՀ անձնագրերը տպագրվում են Ֆրանսիայում: Երեկ «Հժ» թղթակիցը ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներին հարցրել է` ճի՞շտ է արդյոք, որ անձնագրերը տպվում են Ջրվեժի տպարանում:
«Ամենազավեշտալին այն է, որ ոստիկանությունում, փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանից բացի, որևէ մեկը այս հարցի պատասխանը չի իմացել, քանի որ լրագրողների հետ հանդիպմանը ներկա ոստիկանության տարբեր կառույցների ղեկավարները, լսելով մեր թղթակցի այս հարցը, սկսել են ծիծաղել՝ ընդունելով դա որպես կատակ:
Չի ծիծաղել միայն Օսիկյանը: Նա ասել է. «Նախորդ տարի ոստիկանության կողմից հայտարարված մրցույթը, այո, ֆրանսիական ընկերությունն էր կատարում… մայիս ամսվա ընթացքում նոր մրցույթով, լրացուցիչ մրցույթով հայկական կազմակերպություն է հաղթել, ինչի արդյունքում, այո, այն նույնպես այսօրվանից սկսած սպասարկելու է նաև հայկական կազմակերպությանը»,- ապա թերթը հավելում է.
«Անշուշտ, սա կարող է «նպաստավոր» ազդեցություն ունենալ առաջիկա ընտրություններում ընտրողների «անհրաժեշտ» թիվ ցույց տալու համար»:









































