Սիրիայի հատուկ նշանակության ջոկատներն ապստամբներից ազատագրել են Դամասկոսի ևս 3 թաղամաս՝ Կադամը, Նահր Աիշան և Թադամունը: Ինչպես հաղորդում է Suriya հեռուստաալիքը՝ վկայակոչելով Սիրիայի ռազմական աղբյուրը, օրվա երկրորդ կեսին Միդան քաղաքի բնակիչները վերադարձել են իենց տները:
Հեռուստաալիքը տարածել է քաղաքի իշխանությունների հայտարարությունը, որի համաձայն՝ շաբաթ օրվանից կառավարական հանձնաժողովը կսկսի հաշվել զինված ավազակախմբերի ոչնչացման ժամանակ բնակչությանը հասցված վնասը:
Ըստ ստացվող տեղեկությունների՝ սիրիացի զինծառայողներն այժմ մաքրում են մայրաքաղաքի արևելյան Ջուբար թաղամաս: Al-Jazeera-ն հայտնում է, որ դաժան մարտեր են ընթանում Դամասկոսի հյուսիսային՝ Կաբուն թաղամասում:









































