Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը չի մասնակցի Լոնդոնի 2012 թվականի օլիմպիական խաղերին: Պատասխանելով Reuters-ի հարցերին` մարզիկը նշեց, որ իր համար շատ ծանր էր նման որոշում կայացնելը.
«Սա իմ մարզական կարիերայի վատագույն օրերից մեկն է: Ես մինչև վերջ հուսով էի, որ կկարողանամ մասնակցել օլիմպիադային, սակայն հասկացա, որ չեմ կարող դա անել:
Ես պետք է մտածեմ հայրենակիցներիս մասին ու չլինեմ էգոիստ: Եթե չեմ կարողանալու խաղալ, պետք է տեղս զիջեմ ընկերոջս, ով խաղալու հնարավորություն ունի»,- հայտարարել է Նադալը:








































