Ռուսաստանի Դաշնային խորհրդի փոխխոսնակ Ալեքսանդր Տորշինը օրինագիծ է նախապատրաստել, որը թույլ է տալիս Ռուսաստանի քաղաքացիներին ինքնապաշտպանության նպատակով պահել և օգտագործլ կարճ փողով հրազենային զենք: Ինչպես հաղորդում է«Իզվեստիա» թերթը, օրինագիծը Պետդումայում քննարկման կդրվի 2013 թ. սկզբին: Եթե փաստաթուղթը հավանություն ստանա, այն փոփոխություն կմտցնի «Զենքի մասին» դաշնային օրենքում:
2012 թ. հուլիսի 24-ին Դաշնային խորհրդի փոխխոսնակը Պետդումայում ելույթ կունենա զեկույցով՝ բացատրելով նման զենք օգտագործելու թույլտվության անհրաժեշտությունը: Զեկույցի հեղինակների խոսքերով՝ քաղաքացիների մոտ օրինական զենքի քանակի ավելացումը կնվազեցնի հանցագործությունների քանակը: Ընդ որում, ինքնապաշտպանության սահմաններից դուրս գալը բացառելու համար զեկույցի հեղինակներն առաջարկում են կիրառել «Իմ տունը իմ ամրոցն է» սկզբունքը:











































