Friday, 05 06 2026
Հախուռն՝ ինչպես գետը ելման
Այսօր մեզ փորձում են նախապատրաստել մի պատերազմի, որը անցյալում է
Նոր իրավիճակ Հրվ․ Կովկասում․ ԵՄ-ն և Ադրբեջանը վերակենդանացնում են ռազմավարական գործընկերությունը
Ռուսաստանը Ադրբեջանին առաջարկում է «պատմական միասնական հայեցակարգ» մշակել․ դա կարող է արվել միայն Հայաստանի պատմա-քաղաքակրթական ինքնության հաշվին
Թմրամիջոցի նմանվող զանգված՝ «Վանաձոր» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտից. նա ձերբակալվել է
Քաջարան-Ագարակ հատվածում ակտիվ շինարարություն է ընթանում
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
ՄԱԿ-ի հարթակում ներկայացվել են Հայաստանի քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի բարեփոխումները
Մաստարայի հանրային սննդի օբյեկտի կասեցումը վերացվել է
ՇՄ նախարարն ու GIZ ներկայացուցիչները քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու համագործակցության հեռանկարները
Շենգավիթի համայնքային ոստիկանները շորթման և մեքենաներից գողության դեպքեր են բացահայտել
ՊԵԿ-մասնավոր հատված երկխոսություն. քննարկվել են կառուցապատման ոլորտի մարտահրավերներն ու նախաձեռնությունները
Մեկնարկեց Երևանի բալետային 4-րդ միջազգային ամենամյա փառատոնը
Ժաննա Անդրեասյանը հանդիպում է ունեցել մանկավարժների հետ
Գործարկվել է Անձնական տվյալների պաշտպանության գործակալության նոր պաշտոնական կայքէջը
Ընտրակաշառք ստանալու համար նախատեսվում է պատիժ մինչև 7 տարի ժամկետով ազատազրկմամբ. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե
Վահագն Խաչատուրյանը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին է հանձնել պետական բարձր պարգևը
Հայաստանի Հանրապետությանը վերադարձվեց Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող 2 անշարժ գույք
23:30
Ուկրաինա ներխուժումը Ռուսաստանի համար ռազմավարական աղետ է. Ռուբիո
Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության պատվիրակությունը հյուրընկալվել է ԿԸՀ-ում
«Հեզբոլլահ»-ը կշարունակի Իսրայելի հրետակոծությունը. Քասեմ
Մեկ օրում բացահայտվել է 146 հանցագործություն
22:53
Կամչատկայի ուժեղ երկրաշարժից հետո գրանցվել է ավելի քան 30 սեյսմիկ ցնցում
Հանրապետության տոնի առթիվ փրկարար ծառայողները պարգևատրվել են մեդալներով և արտահերթ կոչումներով
Արման Դիլանյանը Ֆիլիպ Կուրարի հետ հանդիպմանը կարևորել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ համագործակցությունը
22:50
Ավստրալիան 3,2 միլիոն դոլար կտրամադրի Աֆրիկայում էբոլայի բռնկման դեմ պայքարի նպատակով
Վահագն Խաչատուրյանը և դեսպան Ֆեռանտին քննարկել են Հայաստան-Իտալիա հարաբերությունների օրակարգային հարցերը
22:30
Լեհաստանը սահմանափակել է օդային երթևեկությունը Բելառուսի և Ուկրաինայի հետ սահմանների երկայնքով
Հակակոռուպցիոն կոմիտեն զգուշացնում է՝ ընտրակաշառքի հետ կապված յուրաքանչյուր հանցավոր դրսևորում բացահայտվելու է
Գազայում իսրայելական հարձակումներից 9 մարդ է զոհվել

Երեք պատճառով Թուրքիան վերջին պահին է հրաժարվել Սիրիային ավիահարված հասցնելուց

Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ հունիսի 22-ին Միջերկրական ծովում թուրքական F-4 Phantom ինքնաթիռի կործանումից հետո Թուրքիայի ղեկավարությունը միայն վերջին պահին է հրաժարվել Սիրիային օդային հարված հասցնելուց:

Թուրքիայի ղեկավարությունը մտադրվել էր ավիահարվածներ հասցնել Սիրիայի հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) օբյեկտներին՝ ի պատասխան Սիրիայի կողմից իրենց ինքնաթիռի կործանման: Այդ նպատակով անգամ Ինջիրլիքի ավիաբազայից օդ են բարձրացվել մի քանի F-16 ինքնաթիռներ, որոնց տրվել է «Պատրա՛ստ եղեք գործելու» հրամանը:

Սակայն վերջին պահին այդ օպերացիան հետաձգվել է, «հարվածի՛ր» հրամանը չի արձակվել: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ հուլիսի 5-ին հայտնաբերվել են կործանված թուրքական ինքնաթիռի օդաչուների դիակները, քանի որ բոլոր կուսակցությունները և Էրդողանը նախևառաջ կարևորում էին թուրք օդաչուներին փրկելը:

Ընդհանուր առմամբ, Սիրիային հարված հասցնելուց Թուրքիայի հրաժարվելու հարցում դեր են խաղացել երեք ծանրակշիռ գործոններ: Դրանցից մեկն այն է, որ թուրքական կողմը քիչ է ծանոթ եղել Սիրիայի սպառազինության տակ առկա ռուսական ՀՕՊ համակարգերին:

Երկրորդ պատճառն այն է, որ թուրքական կողմը հստակ տեղյակ չի եղել, թե ինչ եղանակով է վայր գցվել իր ինքնաթիռը: Ավիահարվածից ամենավերջին պահին հրաժարվելու երրորդ և ամենակարևոր պատճառներից մեկը դրա քաղաքական հետևանքներն են, քաղաքական ռիսկն ու արաբական աշխարհի զայրույթը չհարուցելու ցանկությունը: «Արաբական գարուն» վերապրած երկրները Թուրքիան դիտարկում են որպես «մոդել երկիր», և Սիրիային հարվածելը բացասաբար կանդրադառնար Թուրքիայի իմիջի վրա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում