Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը պատրաստ է հանձնել իշխանությունը քաղաքակիրթ ճանապարհով: Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, նման կարծիք է հայտնել Ֆրանսիայում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Օրլովը:
«Ասադը համաձայնել է Ժնևի բանակցություններում ընդունված ամփոփիչ կոմյունիկեի հետ, որը ենթադրում է իշխանության փոխանցում առավել ժողվրդավար վարչակարգի: Նա իր ներկայացուցչին կարգադրել է երկխոսություն վարել ընդդիմության հետ: Այսպիսով, նա պատրաստ է փոխանցել իշխանությունը, բայց՝ քաղաքակիրթ ճանապարհով»,- ասել է Օրլովը RFI ռադիոկայանի եթերում:








































