ՀՀ ՊԵԿ-ի «ՀԺ»-ի աղբյուրների համաձայն` «Արարատցեմենտի» գործունեությունը դադարեցնելու պատճառը եղել Է այն, որ սեփականատերը՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, նեղացել է ՊԵԿ-ի՝ գործարանում ՀԴՄ տեղադրելու պահանջից:
Ըստ այդ լուրերի` «Արարատցեմենտում» ապրանքը կանխիկ վճարումով իրացնելիս՝ ընդունված չէ ՀԴՄ կտրոն տալ: Արդյունքում, ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը գործարանի սեփականատիրոջը տեղեկացրել է, որ ճիշտ կլինի, եթե ՀԴՄ տեղադրեն և ապրանքը կանխիկով վաճառելիս սկսեն կտրոն տալ: Սակայն, առաջարկը Գագիկ Ծառուկյանի սրտով չի եղել, և նա դա ընդունել է որպես իր և գործարանի նկատմամբ հարկային ճնշում գործադրելու փորձ ու հրահանգել է որպես բողոքի նշան «կանգնեցնել» «Արարատցեմենտը»:
Դադարը նաև տնտեսապես է ձեռնտու, քանի որ պահեստավորված ցեմենտը կսպառվի, իսկ գործարանն էլ սովորականից քիչ հարկեր կվճարի»,- հավելում է «ՀԺ»-ն:








































