«Թվում է՝ ինչ կապ ունի Գեղարքունիքի մարզը Ռուսաստանի Դաշնության և նրա նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Բայց դա միայն առաջին հայացքից՝ իրականում ունի և սերտ: Այս մարզում բարեկեցիկ ապրող յուրաքանչյուր ընտանիք Ռուսաստանում արտագնա աշխատանքի մեկնած ներկայացուցիչ ունի, որը վաստակածի առյուծի բաժինն ուղարկում է հայրենիք, ուստի մարդիկ երախտապարտ են իրենց կյանքը բարելաված ռուսական իշխանություններին»,- գրում է «Հրապարակ»-ը և հավելում.
«Մարզի Լիճք գյուղի դիմացի հատվածում՝ մայրուղու մյուս կողմում, նոր թաղամաս է կառուցվում: Գյուղի բնակիչները պատմել են, թե թաղամասի սկզբնավորումը համընկել է Պուտինի՝ առաջին անգամ նախագահի պաշտոնը ստանձնելու հետ: Եվ ահա, թաղամասն էլ, ի պատիվ վերջինիս և Ռուսաստան մեկնած խոպանչիների, կոչել են Պուտինի թաղամաս»:









































