Ամերիկյան «Ֆորդ մոտոր» (Ford Motor) ավտոընկերությունը հայտարարել է շուկայից 11,5 հզ ավտոմեքենա հետ կանչելու որոշման մասին` շարժիչում հայտնաբերված թերության պատճառով: Ինչպես այսօր տեղեկացրել է ԱՄՆ-ի Ազգային ճանապարհային երթևեկության կառավարությունը, դա վերաբերում է 2012 թ. թողարկված 1,6 լիտր տարողությամբ շարժիչով «Ֆորդ Էսկեյպ»-ին:
Թերության պատճառով շարժիչում կարող է առաջանալ բռնկում, ինչը իր հերթին կհանգեցնի մարդկային կորուստների: «Ֆորդը» տեղեկացնում է, որ նշված մեքենաների տերերը պետք է անհապաղ դադարեցնեն իրենց երթևեկությունը նշված մեքենաներով, ինչպես նաև դիմել ընկերության տեղի դիլերներին թերության շտկման համար:
Այդ շարքի 2,0 և 2,5 լիտր տարողությամբ մոդելներում չի հայտնաբերվել թերություն և դրանք ենթակա չեն դուրս բերման:
Այս տարվա ապրիլի սկզբին կորպորացիան արդեն հայտնել էր ամերիկյան շուկայից 140 հզ «Ֆորդ Ֆոկուսի» դուրս բերման մասի: Այդ ժամանակ նրանք թերութուն էին հայտնաբերել շարժիչի խտացման և մեկուսացման գործընթացում, որը ազդեցություն էր թողնում առջևի ապակու վրա` ուղևորի կողմից, ինչը կարող էր հանգեցնել ապակիների տեսանելիության անկման և բարձրացնել պատահարների վտանգը:









































