Ամերիկայում գրեթե բոլոր տներում կան տեխնիկական ապրանքներ և, ամենայն հավանականությամբ, օրերից մի օր յուրաքանչյուր ոք կունենա նաև իր սեփական ռոբոտը:
Մինդեռ դա կարող է դեռևս իրատեսական չթվալ, բայց Բրեսթոլի Terasem Movement հիմնադրամը հայտնում է, որ սեփական ռոբոտները գալիք սերունդների կյանքի անբաժանելի մասը կկազմեն:
Նրանք ասում են, որ այդ ռոբոտները կկարողանան ներբեռնել մարդու բնավորությունը` հանդես գալով ավատարի դերում և օգնելով զբաղված մարդկանց, անգամ որոշ դեպքում փոխարինելով նրանց, ովքեր ինչ-որ պատճառով չեն կարող տվյալ վայրում լինել:
Հիմնադրամը նման հայտարարություններ է անում հիմնվելով նոր ռոբոտի` Bina48-ի վրա, որն ունակ է ինքնուրույն մտածել, զգալ, անգամ մասնակցել հարցազրույցի MailOnline-ի հետ: Նա հարցազրույցի ընթացքում կատակներ է արել և պատրաստ եղել բանաստեղծություններ արտասանելու:







































