Սիրիայում ՄԱԿ-ի դիտորդական առաքելության ղեկավար Ռոբերտ Մուդը լքել է Դամասկոսի իր հյուրանոցը, որտեղ ապրում էր առաքելության գործունեության 90 օրերի ընթացքում:
Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով բրիտանական ԶԼՄ-ները, Ժնև մեկնելուց առաջ հրավիրված մամուլի ասուլիսում Մուդը նշել է, որ իր առաքելությունն անօգուտ է առանց հակամարտության կարգավորմանն ուղղված քաղաքական գործընթացի:
«Կառավարությունը և ընդդիմությունը պետք է համաձայնության գան զիջումների գնալու ճանապարհով և նստեն բանակցությունների սեղանի շուրջ»,- ասել է Մուդը՝ ընդգծելով, որ ճգնաժամի ուժային լուծում չկա: «Հանուն սիրիացի ժողովրդի՝ մեզ անհրաժեշտ է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արդյունավետ առաջնորդությունը և իրական միասնություն քաղաքական ծրագրի շուրջ»,- ասել է նա:
ՄԱԿ-ի դիտորդական առաքելության մանդատը լրանում է հուլիսի 21-ին: Մինչ այդ ՄԱԿ-ի ԱԽ-ն պետք է ընդունի բանաձև, որով կարող է երկարաձգվել առաքելության մանդատը:







































