Ռուսական Alaed բեռնանավը, որը Սիրիայի համար վերանորոգված Մի-25 ուղղաթիռներ է տեղափոխում, դուրս է եկել Բալտիյսկից: Այս մասին հաղորդում է Interfax-ը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին մոտ կանգնած աղբյուրներին:
Բալտիյսկի շրջանում նավը հայտնվել է հուլիսի 17-ին: Ամբողջ օրվա ընթացքում այն գտնվել է ափից 20 մղոն հեռավորության վրա: Հուլիսի 18-ի կեսօրին միայն մոտեցել է ափին և այնտեղ մնացել մի քանի ժամ:








































