Մեծ Բրիտանիան սառեցրել է Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադին և նրա կառավարությանը պատկանող 160 մլն դոլար գումար,- հաղորդում է BBC-ն:
Այդ ակտիվների մեծ մասը Ասադի հետ կապված ֆիզիկական անձանց կամ ընկերությունների բանկային հաշիվների միջոցներն են:
Փորձագետների կարծիքով՝ Սիրիայի նախագահը և նրա վստահված անձինք, ընդհանուր առմամբ, իրենց տրամադրության տակ ունեն մոտ 1.6 մլրդ դոլար: Սակայն այդ միջոցների մեծ մասը պահվում են այն երկրներում, որտեղ չեն գործում Դամասկոսի դեմ սահմանված պատժամիջոցները:










































