Հայաստանում կարգավորված չէ կապի և տեղեկատվական հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտի ցուցանիշների հավաքագրման և հավաքագրված տվյալների հիման վրա վարչական վիճակագրական ռեգիստրի վարման գործընթացը, որը մեծ խնդիր է առաջացնում միջազգային կառույցներին տեղեկատվության տրամադրման, ինչպես նաև քաղաքականության մշակման համար: Քանի որ ցուցանիշների հավաքագրման գործընթացը կարգավորված չէ, ուստի միջազգային կառույցներին տրամադրվում է տարբեր գերատեսչությունների կողմից ներկայացված տարաբնույթ ցուցանիշներ, որը մեծ ազդեցություն է ունենում միջազգային ֆորումներում Հայաստանի վարկանիշի վրա:
Վաղը կառավարության նիստում կհաստատվի Կապի և տեղեկատվական հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտի ցուցանիշների հավաքագրման և վարչական վիճակագրական ռեգիստրի վարման կարգը, որն այսուհետ իրականացնելու է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը: Ռեգիստրի տեղեկությունները մինչև տվյալ տարվա մարտի 10-ը տեղադրվում են ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության www.mtc.am կայքում IT indicator բաժնում, որն իր մեջ ներառում է նախորդ տարվա ցուցանիշների ամփոփ տվյալները:








































