Գերմանիայի ոստիկանությունը դադարեցրել է այն կոկորդիլոսի որոնողական աշխատանքները, որին իբր թե տեսել էին Ռեգենսբուրգի լճում: Այս մասին հաղորդում է The Local-ը:
Իրավապահների տեղեկությունների համաձայն՝ ջրում ոչ մի կոկորդիլոս չկա, իսկ տեղի բնակիչը, ով հայտնել էր այդ մասին, խոշոր կուղբին շփոթել էր կոկորդիլոսի հետ:
Երբ ոստիկանությունում տեղեկություն հայտնվեց մեկ մետրանոց կոկորդիլոսի մասին, դեպքի վայր ջրասույզներ ուղարկվեցին: Բացի այդ՝ կենդանու որոնողական աշխատանքները տարվել են նաև ուղղաթիռից: Կոկորդիլոսի որոնողական աշխատանքներին մասնակցել են նաև հրշեջ ծառայությունը և ջրային ռեսուրսների պահպանության ծառայության ներկայացուցիչները:
Մասնագետները ենթադրել են, որ կոկորդիլոսը իսկապես կարող էր ջրում հայտնվել: Վարկած էր առաջ քաշվել այն մասին, որ կոկորդիլոսը եղել է ինչ-որ մեկի կենդանին և ուղղակի փախել է տիրոջից, որից հետո թաքնվել է մոտական ջրամբարում:
«Գերմանիայի բնակիչները ամենատարբեր կենդանիների են ձեռք բերում»,- նշել է ոստիկանության ներկայացուցիչը:
Այնուամենայնիվ, ջրում կոկորդիլոս չի հայտնաբերվել:








































