Грузия Online-ի փոխանցմամբ՝ Թբիլիսիի օդանավակայանում կառուցվելու է օդանավերի տեխնիկական սպասարկման կենտրոն, որը գնահատվում է 12 միլիոն դոլար: Կենտրոնը կառուցվելու է ներդրումների հաշվին:
Կենտրոնի կառուցումը մեկնարկելու է սեպտեմբերին: Այնտեղ կարող են տեխզննում անցնել օտար երկրների ինքնաթիռները: Նախագծում ներառված է նաև ուսումնական կենտրոնի ստեղծումը:
Նախագծի իրագործման շնորհիվ կստեղծվի 600 աշխատատեղ:







































