РИА Новости-ի փոխանցմամբ՝ Մոսկվայում ավարտվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ու Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի հանդիպումը: Կրեմլում տեղի ունեցած այդ հանդիպումը տևել է ուղիղ 3 ժամ:
Հանդիպմանը թուրքական կողմից մասնակցել են նաև արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն, էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը, Թուրքիայում իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցության (ԱԶԿ) փոխնախագահ Օմեր Չելիքը և այլք:
Հանդիպման ժամանակ Պուտինը հաստատել է, որ Ռուս-թուրքական բարձր մակարդակի համագործակցության խորհրդի երրորդ նիստն աշնանը պետք է տեղի ունենա Թուրքիայում: Բացի երկկողմանի հարաբերություններից՝ կողմերը քննարկել են նաև Սիրիայի հարցը:
Էրդողանը հայտարարել է, որ իրենք դեմ են Սիրիայի մասնատմանը՝ ընդգծելով, որ Սիրիայի ժողովուրդը պետք է ինքն իրեն ղեկավարի:







































