Աֆղանստանի ազգային իրավապահ կառույցնեի և Անվտանգության համագործակցության միջազգային ուժերի (ISAF) համատեղ գործողությունների արդյունքում ոչնչացվել է 25 զինյալ: Այս մասին հաղորդում է Rosbalt գործակալությունը՝ վկայակոչելով ոստիկանոթյան ներկայացուցիչներին: Հաղորդվում է նաև, որ ձերբակալվել է 21 զինյալ:
Հատուկ գործողություններն իրականացվել են Քունար, Բաղլան, Սամանղան, Քանդահար, Ուրուզգան, Զաբուլ, Հոսթ և Հիլմենդ մարզերում: Իրավապահ մարմինները հայտնաբերել և առգրավել են 110 կգ ափիոն:









































