Պորտուգալիայի ազգային հավաքականի և Մադրիդին «Ռեալ»-ի ֆուտբոլիստ Քրիշտիանու Ռոնալդուի հարսնացու Իրինա Շեյկը դերասանական կարիերա է սկսում:
Ֆիլմը կոչվում է «Мэтт Чего-изволите»: Գլխավոր հերոսը անշարժ գույքի վաճառքով զբաղվող խորամանակ գործակալ է. սերը լիովին փոխում է նրա կյանքը:
Ֆիլիմի գլխավոր հերոսուհուն կմարմնավորի Իրինա Շեյկը: Նշենք, որ նկարահանումներին կմասնակցեն նաև Գայել Գարսիա Բերնալը, Լետիցիա Կաստան, Հայդի Կլումը, Ռոուզի Հանտինգթոն-Ուայթլին: Ֆիլմի ռեժիսորն է Սարիկ Անդրեասյանը, ով հեղինակել է «Служебный роман. Наше время» և «Беременный» ֆիլմերը: