Քրեական վերլուծաբան, արձակագիր Սերգեյ Գալոյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ «Վանոյի պետքը այսօր կա Հայաստանում, այլ հարց է, թե ինքը կուզենա՞ գալ»:
Նրա խոսքով` Վանո Սիրադեղյանը եղել է մեր ժամանակի լավագույն գրողներից մեկը, խարիզմատիկ կերպար: Վանո Սիրադեղյանին վերաբերվող քրեական գործը անհետացել է մոտավորապես 6 ամիս առաջ` մեկ դատարանից մյուս դատարան տեղափոխելու ժամանակ:
Սերգեյ Գալոյանը նշել է, որ Վանո Սիրադեղյանը 90-ականներին Հայաստանում արեց այն, ինչ Բենիտո Մուսոլինին 1923 թվականին` «գողականների քոքը կտրեց»:






































