Իսրայելի իշխանությունները որոշել են Հորդանան գետի Արևմտյան ափին համալսարան հիմնել:
Ինչպես հաղորդում է BBC-ն, Իսրայելի լուսավորության նախարարության խորհրատվությամբ՝ կառավարությունը հավանություն է տվել Արիել բնակավայրում քոլեջի արդիականացման նախագծին:
Այդ իրադարձությունը Արևմտյան ափի հրեական բնակավայրերում գնահատում են որպես կարևոր հաղթանակ, սակայն իսրայելցի գիտնականներն ու պաղեստինցիները դատապարտում են իշխանությունների այդ քայլը:
Քոլեջը՝ որպես ուսումնական հաստատություն, գոյություն ունի մոտ 30 տարի: Այժմ այն կստանա համալսարանի կարգավիճակ:








































