Ադրբեջանական Salam News գործակալության փոխանցմամբ՝ Իտալիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Բիաջիո Աբրատեն պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը:
Ակնկալվում է, որ իր ադրբեջանական այցի շրջանակներում Աբրատեն հանդիպումներ է ունենալու մի շարք պաշտոնատար անձանց հետ: Այդ հանդիպումներում կողմերը քննարկելու են երկու երկրների համապատասխան կառույցների միջև համագործակցության հեռանկարները, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրության ոլորտում ընկած հարցեր:








































