Monday, 15 06 2026
Կառավարությունն արդեն արձագանքում է «Ռոսսելխոզնադզորի» քայլերին. կլինեն նաև կորուստներ
Ընտրողները գիտակցեցին ճակատագրական պահը, և ռուսական տնտեսական շանտաժը մղեց դրան
Ռուսաստանում «իսլամական արմատականություն կա՞»
Հրդեհ՝ Երևանի Ձորափի փողոցի ռեստորաններից մեկի պահեստային հատվածում
Բագրատաշենում գործարկվելու է էլեկտրական շչակ
Հունիսի երկրորդ կեսը բավական տաք կլինի Եվրոպայի զգալի մասի համար․ Ազիզյան
Ընտրակաշառք բաժանողներին որևէ շանս այլևս չի տրվելու. վարչապետ
Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են Mercedes-Benz-ը և KamAZ-ը. 5 տուժած հոսպիտալացվել է
Արյուն հանձնելն անվերապահ սեր է ու հոգատարություն մեկի հանդեպ, ում գուցե երբեք չես էլ ճանաչի. այսօր Արյան դոնորի համաշխարհային օրն է
23:20
«Ռեալ Մադրիդը» համաձայնության է եկել Կուկուրելյայի տրանսֆերի հարցում
Ընդդիմադիր 6 ուժ համատեղ հայտարարություն է տարածել
Ինչպես են բաշխվել պատգամավորական մանդատները
22:50
Զելենսկին և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Եռագլուխ մաֆիան պիտի կործանվի. Նիկոլ Փաշինյան
Ըստ տարածվող լուրերի՝ Քոչարյանին իրավապահները չեն թողնել հեռանալ Հայաստանից
Եթե այս ընտրական պրոցեսում որևէ բան եղել է համատարած, ապա դա մասսայական ընտրակաշառքն էր․ Ջուլհակյան
22:10
Թրամփը տեղեկացրել է Պուտինին, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը մոտ է և կարող է հրապարակվել այսօր․ Ուշակով
Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություն պիտի հաստատեն՝ անկախ խաղաղության կնքման ժամկետից
Արարատի մարզում ոչ սթափ վարորդը «Opel Astra»-ով բախվել է արգելապատնեշին
Կրեմլի քաղաքականությունը Հրվ. Կովկասում էականորեն փոխվել է 2016-ից սկսած. պատճառը միայն Հայաստանը չէ
Ինչո՞ւ են եղանակի կանխատեսումներում գրում «տեղ-տեղ անձրև, ամպրոպ»
Թրամփը ոչ բոլորին է անձամբ շնորհավորում և սատարում․ ՀՀ-ն լիովին ունակ է ձեռք բերելու նոր դաշնակիցներ
Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Փարիզ
Պուտինի միջուկային սպառնալիքը և Մակրոնի «վերսալյան ընթրիքը»
20:45
Թրամփը` Լիբանանում Իսրայելի հարվածի մասին
ՔՊ – 49,745%, ԲՀԿ-ն չհաղթահարեց 4%-ի շեմը․ ԿԸՀ-ն ամփոփեց ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները
20:15
Թրամփը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
Իսրայելը հարվածել է Բեյրութի հարավային արվարձանին․ կան զոհ և վիրավորներ
Սևանա լճի մակարդակը բարձրացել է

Լոռու մարզում երկու երիտասարդներ տրակտորով ընկել են Թեղուտ գետը (լուսանկարներ)

Հուլիսի 17-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ինչպես տեղեկացնում է News.armeniatv.com-ը, հղում կատարելով ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին, ժամը 18.15-ի սահմաններում Ալավերդու բժշկական կենտրոնից Ոստիկանության Թումանյանի բաժին են ահազանգել այն մասին, որ իրենց մոտ են տեղափոխվել Լոռու մարզի Թեղուտ գյուղի բնակիչ 27-ամյա Ռոմիկ Բոզինյանը և Ալավերդի քաղաքի բնակիչ` 25-ամյա Արտակ Գաբրիելյանը: Երիտասարդներն աշխատում են «Թեղուտ» ՓԲԸ-ում. Ռ. Բոզինյանը՝ որպես տրակտորիստ, իսկ Ա. Գաբրիելյանը՝ որպես զոդող-բանվոր:

Պարզվել է, որ ժամը 16.30-ի սահմաններում Ռ. Բոզինյանը վարելով «Թեղուտ» ՓԲԸ-ին պատկանող «Պ-40» մակնիշի տրակտորը` Շնող-Թեղուտ 1-ին կմ-ում կամրջի վրայով անցնելիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել Թեղուտ գետը: Վթարի հետևանքով վարորդը և ուղևոր Ա. Գաբրիելյանը ստացել են մարմնական վնասվածքներ և տեղափոխվել Ալավերդու բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են մեկնել Ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ խումբը, Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատարի տեղակալ Մարտուն Բալայանի և նույն վաշտի երկրորդ դասակի հրամանատար Սմբատ Նորեկյանի, ՃՈ հետաքննիչ Մխիթար Գիշյանի գլխավորությամբ:

Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարել է Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի Թումանյանի քննչական բաժանմունքի քննիչ Դավիթ Դավթյանը:

Փաստի առթիվ Թումանյանի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում