«ՀՀ-ում բոլորն արձակուրդում են, բացի կազմհանձնաժողովից, որը նախապատրաստվում է ՏԻՄ ընտրություններին»,- գրում է «Հրապարակ»-ը և հավելում.
«ՀՀԿ գլխավոր գրասենյակի վերանորոգման աշխատանքները կավարտվեն աշնանը, իսկ մինչ այդ Գործադիր մարմնի, այդ թվում և այս հինգշաբթի օրվա նիստը տեղի կունենա Կենտրոնի գրասենյակում, որտեղ ընտրությունների ժամանակ Ռուբեն Սադոյանի շտաբն էր: Կքննարկվի՞ այս անգամ փոխմւսրզպետների և փոխնախարարների հարցը, ՀՀԿ-ում դժվարացան ասել, առավել հավանական է՝ ոչ: Դա առանց վարչապետի հնարավոր չէ:
Հիշեցնենք, որ առաջին հերթին քննարկվելու է ՕԵԿ փոխնախարարացուների՝ Դավիթ Կարապետյանի հարցը, ով, ըստ ամենայնի, կդառնա կրթության և գիտության փոխնախարար, և Ներսես Զուլոյանի՝ առողջապահության փոխնախարար: Բոլոր դեպքերում հարցը լուծվելու է փաթեթով, կլուծվի նաև այն հարցը, թե մնո՞ւմ են իրենց պաշտոններին ԲՀԿ փոխնախարարներն ու փոխմարզպետները»:









































