Hetq.am-ի փոխանցմամբ, Ախալքալաքից Բաթում ուղևորվող միկրոավտոբուսը վթարի է ենթարկվել: Կան զոհեր և վիրավորներ:
Լրատվամիջոցը հայտնում է, որ տեղի Շտապօգնության ծառայության պետ Մայա Ռուխաձեի խոսքով, 7 մարդ զոհվել է, հինգ վիրավոր տեղափոխվել է Քութայիսի շրջանային կլինիկական հիվանդանոց: 4-ի վիճակը կայուն է: Մեկին տեղափոխել են Այրվածքաբանության կենտրոն:
Լրատվամիջոցը հաղորդում է նաև, որ «Հարավային դարպասի» կայքը պարզվել է` Բարդուբան գյուղի մոտ Skoda մակնիշի մեքենան բախվել է BMW-ին, որից հետո նաև միկրոավտոբուսին: Բախման հետևանքով հրդեհ է առաջացել:








































