Ջամահիրիայի նախկին ղեկավար Մուամմար Քադաֆիի սպանությունից 9 ամիս անց հրապաևրակվել է հերթական շոկային տեսանյութը, որը ցույց է տալիս, թե ինչ ծաղրուծաանակի են ենթարկել նրա մարմինը սպանությունից հետո ապստամբները:
Տեսանյութում երևում է, թե ինչպես են ապստամբները ժպտալով ծաղրում Քադաֆիին, նրա հետ վարվում տիկնիկի պես:
Ինչպես նկատում է The Huffington Post-ը, տեսանյութը տարածվել է համացանցում այն բանից հետո, երբ սիրիացի ակտիվիստներից մեկը` Սամի Ալ Խամվին դրա վրա հղում էր կատարել Twitter-ում`իբր վախեցնելու համար Սիրիայի նախագահ Բաշար Ասադին, որ նրան էլ է սպառնում նույն ճակատագիրը:
Տեսանյութում, որի իսկությունը դեռ պետք է հաստատվի, ամենայն հավանականությամբ պատկերված են 2011թ. հոկտեմբերի 20-ի իրադարձությունները, երբ ապստամբները բռնեցին ու սպանեցին Քադաֆիին: Տեսանյութում մի խումբ երիտասարդներ ուրախ «ուռռա» են գոչում այն ավտոմեքենայի մոտ, որտեղ պառկած է Քադաֆիին հիշեցնող արնաշաղախ մարդկային մարմինը














































