Thursday, 04 06 2026
15:10
Հյուսիսային Կորեան հայտարարել է միջուկային ուժերի ավելացման մասին
Ոչ մի ԲՐԻԿՍ Ռուսաստանին չի փրկի
Իսրայելի պաշտպանության նախարարը հայտնել է Լիբանանում ռազմական գործողությունները շարունակելու մասին
Անահիտ Մանասյանը և Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության ղեկավարը քննարկել են ընտրական գործընթացներում մարդու իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր
14:30
Սերբիայի անվտանգության գործակալությունը նախազգուշացրել է նախագահ Վուչիչին չմեկնել Մոնտենեգրո
14:20
«Ուրարտու»-ի երկու ֆուտբոլիստ հեռացել է ակումբից
14:10
Իսրայելն ու Լիբանանը համաձայնել են թարմացնել հրադադարը և «պիլոտային» անվտանգության գոտիներ ստեղծել
Ռեկորդային զբոսաշրջային հոսք՝ հունվար–մայիս ամիսներին
Մոսկվան երբեք Հայաստանի հանդեպ իր քաղաքականությունը չի կառուցել՝ ելնելով ընտրական փուլերից․ Զախարովա
13:50
ԱՄՆ-ն հայտարարել է թմրավաճառների նավին հարված հասցնելու մասին
Պետության ամենամեծ նվաճումը մարդու տաղանդը բացահայտելն է
Նիժնի Տաբռի բնակիչը պատերազմի ժամանակ հեռվից հայրենասիրական կենացներ է խմելու․ Ռուբինյան
Հայաստանը պետք է ղեկավարեն լավագույնները․ Ժամանակն է բարձրացնել պետական մտածողության նշաձողը
Հայկական մթերքի սահմանափակումները պայմանավորված են ֆիտոսանիտարական նորմերով. Գալուզին
Կրկնուսույցի պարտադրանքը կրթական համակարգի ձախողումն է
Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի շուրջ 131 միլիոն դրամ. Դատախազության հայցը բավարարվել է
Գլուխը բարձր է լինում, երբ պետությունդ քոնն ես զգում
13:10
ԵՄ անդամ բոլոր երկրները համաձայնել են սկսել անդամակցության բանակցությունների առաջին փուլը. Ուկրաինայի վարչապետ
«Ուժեղ տղերքը» ադրբեջանական երաժշտության տակ պատռում էին Հայաստանի քարտեզը. Բաբաջանյան
Սեփական եսից վեր կա միայն մեկ բան՝ Հայաստանը
Արդյո՞ք մենք գումար ենք տալու նրանց, ովքեր կարող են վաղը մեր դեմ կռվել. Օվերչուկը՝ Հայաստանի մասին
ՀՀ-ն ու ԱՄՆ-ը նպատակ ունեն սեղմ ժամկետում ապահովել տեղում TRIPP-ի իրագործումը. ԱԳՆ
Հացադուլը անձի իրավունքն է․ ՄԻՊ-ն անդրադարձել Արթուր Օսիպյանի գործին
Ուսուցչի ցածր աշխատավարձը, թոշակը պետության ամոթն է
12:30
Թրամփն «աղբ» է անվանել CNN հեռուստաընկերությունը՝ քննադատելով դրա լրագրողին
Ընդդիմության խոսույթները ջախջահված են․ ԹՐԻՓՓ ի վերաբերյալ ՀՀ ԱՄՆ համաձայնագիրը ստորագրվել է․ վարչապետ
12:20
Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է RISE Powered by Silicon Mountains -ի պանելային քննարկմանը
«Ռուդիկը էդքան մարդ վերբովկա արել ա, մալադեց»․ «Ուժեղ Հայաստան»-ում կրկին ընտրակաշառք են բաժանել․ՀԿԿ
Ռուսաստանի հետ տնտեսական կապերի խզման դեպքում հայկական արտադրանքը կարող է փոխարինվել ադրբեջանականով․ ՌԴ նախագահի ներկայացուցիչ
Իսկ Պարսկաստանի պատմությունը Ավարայր չի ճանաչում

Սերժ Սարգսյանն ընդունել է Արևելյան Եկեղեցիների Միաբանության ղեկավարին

ՀՀ նախագահի մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Արևելյան Եկեղեցիների Միաբանության ղեկավար և Արևելյան Պապական ինստիտուտի նախագահ կարդինալ Լեոնարդո Սանդրիին:

Նախագահը ողջունել է հյուրին և գոհունակությամբ ընդգծել, որ Հայաստանի և Վատիկանի, ինչպես նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Սուրբ Աթոռի միջև համագործակցությունը բարձր մակարդակի վրա է, որին նպաստում են նաև փոխայցելություններն ու քաղաքական ակտիվ երկխոսությունը: Սերժ Սարգսյանը խնդրել է կարդինալ Լեոնարդո Սանդրիին՝ իր լավագույն բարեմաղթանքները փոխանցել Նորին Սրբություն Հռոմի Պապ Բենեդիկտոս XVI-ին: Անցյալ տարեվերջին Նորին Սրբության հետ ունեցած իր ջերմ հանդիպումը, Հանրապետության նախագահի խոսքով, լավ առիթ էր քննարկելու Հայաստանի և Վատիկանի հարաբերությունների զարգացման օրակարգն ու հեռանկարները: Երկկողմ պատմական կապերը, հարուստ մշակութային և հոգևոր ժառանգությունը, Սերժ Սարգսյանի համոզմամբ, համագործակցության շարունակական խորացման լավագույն նախադրյալներն են:

Նախագահը նշել է, որ Հայաստանը և ավելի քան հազարամյա քրիստոնեական ավանդույթներ ունեցող հայ ժողովուրդը շատ բարձր են գնահատում Սուրբ Աթոռի դերը աշխարհում քրիստոնեության տարածման և արմատավորման, ինչպես նաև խաղաղության, փոխըմբռնման հաստատման, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության գործում:

Հանդիպմանը զրուցակիցները համակարծիք են եղել, որ Հայաստանի և Վատիկանի միջև այս տարի լրացող դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակով երկկողմ հարաբերությունների երկարամյա ընթացքը չի սահմանափակվում, ավելին՝ այն հաջողությամբ զարգանում և տարեցտարի ավելի է խորանում:

Կարդինալ Լեոնարդո Սանդրին Նորին Սրբություն Հռոմի Պապ Բենեդիկտոս XVI-ի լավագույն բարեմաղթանքներն է փոխանցել նախագահ Սերժ Սարգսյանին, Հայաստանին ու նրա ժողովրդին: Արևելյան Եկեղեցիների Միաբանության ղեկավար և Արևելյան Պապական ինստիտուտի նախագահ կարդինալը նշել է, որ Հայաստանն այն երկիրն է, որը ձգտում է աշխարհի բոլոր ժողովուրդների հետ փոխըմբռնման ու խաղաղության, և իր այս այցի միջոցով ցանկանում է նաև հարգանք մատուցել Հայաստանին, որն ունի այդպիսի ձգտում: Նա ընդգծել է, որ Սուրբ Աթոռը հիացած է առաջին քրիստոնեական պետության՝ Հայաստանի պատմությամբ, դարեր շարունակ քրիստոնեական արմատներին նրա հավատարմությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում