Հուլիսի 17-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Սուրբ Աթոռի արևելյան եկեղեցիների ժողովի նախագահ կարդինալ Լեոնարդո Սանդրիին:
Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը նշեց որ Հայաստանի Հանրապետության և Սուրբ Աթոռի, ինչպես նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Վատիկանի ամուր հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա՝
հիմնված լինելով դարերի խորքից եկող պատմական կապերի, քրիստոնեական արժեհամակարգի և հարուստ մշակութային ժառանգության վրա: Հայաստանի արտգործնախարարն երախտագիտություն է հայտնել Հայաստանում Սուրբ Աթոռի բազմամյա բարեգործական գործունեության համար:
Նախարար Նալբանդյանն ու կարդինալ Սանդրին կարևորել են անցյալ դեկտեմբերին ՀՀ Նախագահի Սերժ Սարգսյանի այցելությունը Վատիկան և Նորին Սրբություն Հռոմի Պապ Բենեդիկտոս XVI-ի հետ հանդիպումը՝ որպես հարաբերությունների բարձր մակարդակի ևս մեկ վկայություն:
ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին հայտնում են,որ զրուցակիցները քննարկել են փոխադարձ կապերի ընդլայնմանն առնչվող մի շարք հարցեր, մտքեր փոխանակեցին տարածաշրջանային և միջազգային խնդիրների վերաբերյալ: